Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վթարի կապակցությամբ ՊՆ պաշտոնյաներ են ծառայությունից ազատվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նախարարի հրամանով զինվորական Ծառայությունից ազատվել է՝
1. 1ին տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գ.Մ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային ծառայության պետ մայոր Մ.Ա.
3. ՀՀ ՊՆ N զորամասի 4րդ զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Կապիտան Շ. Ա.
4. ՀՀ ՊՆ N զորամասի 4 զրահատանկային գումարտակի նախկին հրամանատար մայոր Ս.Բ.
Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
1. ՀՀ ՊՆ N զորամասի տանկային վաշտի տանկային դասակի հրամանատար ավագ լետենանտ Ս.Թ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային տեխնիկայի և զրահատանկային ծառայության պետ Մայոր Գ.Չ.
Խիստ նկատողություն.
1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին տեխնիկական մասի պետ-հրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապետ Ա.Շ.
2. ՀՀ ՊՆ N զորամասի տեխնիկական մասի պետռհրամանատարի սպառազինության գծով տեղակալ փոխգնդապե Պ. Ա.
Նկատողություն.
1. ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար գնդապետ Ե. Գ.
«Հիշեցում. Այս պատիժները որևէ մեկին չեն ազատում քրեական պատասխանատվությունից»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը և Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:
Ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ և «Գորիս» բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայողների զոհվելու գործով ծառայողական քննությունն ընթացքի մեջ է. նախարարի պաշտոնակատար
- Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած մյուս զինվորների կյանքին վտանգ չի սպառնում
- Քննություն է տարվում՝ պարզելու 4 զինծառայողի մահվան պատճառ դարձած ավտովթարի հանգամանքները
- ՊՆ. Վթարի ենթարկված մեքենայում եղել է 21 զինծառայող
- Վթարի հետևանքով ժամկետային զինծառայողներ են մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում