Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Փարիզին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան:
«Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը բողոքի նոտա է հղել այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը»,- ասել է նա։
Լ. Աբդուլլաևայի խոսքով, «Ադրբեջանը կարծում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ և ՄԽ համանախագահող Ֆրանսիան պայմաններ է ստեղծում օկուպացիոն ռեժիմի ներկայացուցչի այցի համար, և դրա շրջանակում որոշակի հանդիպումների անցկացումը, որպես օկուպացիոն ռեժիմի յուրատեսակ աջակցություն»։
«Մենք կարծում ենք, որ Ֆրանսիայի այդ քայլը կասկածի տակ է դնում իր օբյեկտիվությունը և անաչառությունը (ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում)»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով ժամանել էր Փարիզ քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների, ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ, Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ: Արցախի նախագահը նոյեմբերի 15-ին Փարիզում այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Ֆրանսիայում կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների հետ՝ Պետրոս Թերզյանի գլխավորությամբ, ինչպես նաև գործընթացում ընդգրկված կամավորների հետ:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ ներկայացուցիչ․ ԵՄ-ն ակնկալում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ բովանդակային բանակցություններ
- Բակո Սահակյանի մոտ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
- Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում հանրաքվեի անցկացումը
- Մոսկվան ողջունում է Ղարաբաղյան խնդրի կարգավորման դրական միտումները․ Զախարովա
- Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
- Ադրբեջանը Դեն Բիլզերյանի՝ Արցախ այցելելու կապակցությամբ բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին
- Արցախ այցելած մեքսիկացի պատգամավորներին չի անհանգստացնում Ադրբեջանի բողոքի նոտան. Շարմազանով
- Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Կանադայի կառավարությանը
- Իրանի ԱԳՆ-ն հերթական բողոքի նոտան է հղել Ադրբեջանի դեսպանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան