Գագիկ Համբարյան. Շիրակի պետհամալսարանում շարունակվում է բեսպրեդելը
Շիրակի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Ռեկտոր Սահակ Մինասյանին պաշտոնից հեռացնելուց հետո դասախոս Գագիկ Համբարյանն այժմ էլ բողոքում է ռեկտորի պաշտոնակատար նշանակված Երվանդ Սերոբյանի գործելաոճից։
«Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի գործելաոճը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թավշյա հեղափոխությունն ընդամենը «հոսանքի» պես անցավ բուհի տարածքով՝ հեռացնելով վատահամբավ Սահակ Մինասյանին ռեկտորի պաշտոնից, սակայն հետագա գործընթացները ցույց տվեցին, որ Սահակ Մինասյանի գործը ոչ միայն ծաղկում է և շարունակվում, այլև ընդունում է ավելի այլանդակ դրսևորումներ...
ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը ամեն ինչ անում է, որպեսզի «Պատմության և փիլիսոփայության ամբիոն»-ի վարիչի ԺՊ Հովհաննես Խորիկյանին չվերականգնի բուհի գիտխորհրդում։ Պատճառը, ըստ ռեկտորի ԺՊ-ի, գիտխորհրդի որոշ անդամներ դեմ են, որ Խորիկյանը լինի այդ կառույցում։ Այո՛, հենց այդպես։ Սահակ Մինասյանին սպասարկող մի քանիսը, պարզվում է, ռեկտորի ԺՊ-ին կարող են պատվերներ իջեցնել, իսկ վերջինս էլ փորձում է իր կողմից ընդունված անօրինական որոշումները իբրև թե օրենքի տառով բացատրել, ինչը պարոն Սերոբյանի, իսկ ավելի ճիշտ է ասել, վերջինիս նախկին ոստիկան-իրավաբանի մոտ շատ վատ է ստացվում»,-ֆեյսբուքյան իր էջում խնդիրը նկարագրել է Համբարյանը։
Նա նաև նշել է, որ Խորիկյանի տեղը գիտխորհրդում մինչև հիմա թափուր է։
«ՇՊՀ-ում այս տրագիկոմեդիաներին վերջ չկա։ .Չկա, քանի որ բուհը ղեկավարում են ոչ կոմպետենտ և կրթական օրենքներին անծանոթ մի խումբ մարդիկ։ ՇՊՀ-ի շատ ամբիոններում անառողջ մթնոլորտ է։ Իսկ այդ ընթացքում, որքան կարելի է հասկանալ, որոշ մարդիկ ամեն ինչ անում են, որ բուհի ռեկտորի ընտրության մասին հայտարարությունը «ուշանա»՝ արհեստականորեն երկարացնելով մի քանի որոշումների ընդունումը... Ստացվում է, որ բեսպրեդելը ՇՊՀ-ում շարունակվում է»,-գրել է դասախոսը։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ. Շիրակի մանկավարժական համալսարանի միջոցներն օգտագործվել են ոչ արդյունավետ
- Շիրակի պետական համալսարանի ռեկտորատը զսպվածության կոչ է անում
- Շիրակի պետական համալսարանի ռեկտորը հրաժարական տվեց
- Արայիկ Հարությունյան. Հրատապ լուծում է պահանջում Շիրակի պետհամալսարանում ստեղծված բարձիթողի վիճակը
- Շիրակի պետհամալսարանի ռեկտորը դիմել է ուսանողներին
- ԿԳՆ. «Կոչ ենք անում վերականգնել բնականոն ուսումնական գործընթացը Շիրակի պետական համալսարանում»
- Ա. Բախշյանը Շիրակի պետհամալսարանի հարցով բաց նամակ է հղել նախագահի վերահսկողական ծառայության պետին
- Նախարարի կարծիքով՝ Շիրակի պետական համալսարանում խնդիրները զուտ միջանձնային բնույթի են. «Ժամանակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան