«Դրախտը»՝ մոխրի մեջ
Միայն շենքերի հիմքեր և խողովակներ. այն, ինչ մնացել է Կալիֆորնիայի Փերեդայս քաղաքից։ Քաղաքի անունը թարգմանաբար նշանակում է «դրախտ»։ Եվրանյուզը գրում է, որ մինչև ողբերգությունը, այնտեղ ապրում էր 27 հազար մարդ։
Քաղաքը գտնվել է Կալիֆորնիայում բռնկված անտառային երկու հրդեհներից մեկի հենց կենտրոնում։ Բռնկված անտառային հրդեհները Կալիֆորնիայի պատմության մեջ ամենաավերիչն են։ Ռիա նովոստին գրում է, որ վերջին տվյալներով, Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ անհայտ կորած են համարվում։
Հարակից հրապարակումներ`
- Կալիֆորնիայում հրդեհներին կարող են փոխարինել անձրևները՝ առաջացնելով ջրհեղեղի վտանգ
- Կալիֆորնիայում անտառային հրդեհներից զոհերի թիվն ավելացել է
- Երգչուհի Մայլի Սայրուսը կորցրել է տունը Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով
- Թրամփը գտել է Կալիֆորնիայի անտառային հրդեհների մեղավորներին
- Կալիֆորնիայում անտառային հրդեհները կլանել են մի ամբողջ քաղաք