Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
«Ռուբեն հեռացիր», «Վերջ կենդանիների ոչնչացմանը» պաստառներով Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա են իրականացնում այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները՝ պահանջելով կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Նրանք դժգոհում են տնօրենի գործելաոճից, նշում, որ Ռուբեն Խաչատրյանը կենդանասեր չէ, ոլորտին չի տիրապետում:
«Ինքն այնպիսի մարդ է, որ կարող է աշխատավարձ փոխանցի, հետո մի մասը հետ ուզի։ Որ մեկն ասենք, ասելու շատ բան կա։ Նա մենակ գումարի մասին է մտածում, ոչ կենդանու, ոչ բնապահպանական ոլորտի։ Եթե պետք լինի խանութ սարքել, ծառերեն էլ կկտրի, խանութ կսարքի»,- լրագրողներին ասաց այգու Կենդանիների բաժնի խնամքի համակարգող Մանուկ Մանուկյանը, ում ազատել են աշխատանքից:
Նա նշեց, որ բողոքի ակցիան կլինի շարունակական մինչև նա հեռանա աշխատանքից։
«Աշխատողն անպայման պետք է լինի մասնագետ»,- ընդգծում են ակցիայի մասնակիցները։
Կենդանաբանական այգու խոսնակ Ռուբեն Աբրահամյանը լրագրողներին ասաց, որ Ռ.Խաչատրյանը մոտ օրերս հանդես կգա ասուլիսով: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի արտահայտել իր բողոքը։
«Ինչ վերաբերում է հնչեցված մեղադրանքներին, դրանց մեջ կան իրավական տարրեր, դրանք պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին, իրավապահ մարմիններն էլ համապատասխան գործողություններից հետո տան համապատասախան գնահատական»,- նշեց նա։
Ռ. Աբրահամյանի խոսքով, նախատեսվում է, որ Երևանի քաղաքապետարանը համապարփակ, լայնածավալ ստուգումներ կանցկացնի այգում ու ամեն ինչ կընկնի իր տեղը։
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգու զեբրը անկել է
- Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը
- Կենդանաբանական այգում սա արջերի հետ կապված առաջին միջադեպը չէ
- Կենդանաբանական այգում գրանցվել է գորշ արջի անկում
- Իսպանիայում կենդանաբանական այգու աշխատողները խեղդվելուց փրկել են նորածին զեբրին
- Հանկարծամահ է եղել Կենդանաբանական այգու արու վագրը՝ Նոբելը
- Ինչպես է Երևանի կենդանաբանական այգու փիղը դիմակայում շոգին
- Բնապահպաններին կոչ եմ անում թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, քանի որ էլ մսի պահածո չկա. Արթուր Վանեցյան
- 2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ
- Գյումրու կենդանաբանական այգու արջերը տեղափոխվել են Երևան` բուժզննման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան