«Կարամազով եղբայրներ» վեպն արգելվել է Քուվեյթում
Քուվեյթում Ֆեոդոր Դոստաևսկու «Կարամազով եղբայրներ» վեպը հարյուրավոր այլ գրքերի հետ հայտնվել են արգելված գրականության ցուցակում: news.ru-ն գրում է, որ բոլոր այդ գրքերը նախատեսված էր ընդգրկել Քուվեյթում անցկացվող Գրականության միջազգային փառատոնում, բայց դրանք չեն անցել գրաքննությունը։
«Երկրի տեղեկատվության նախարարությունն արգելել է 948 ստեղծագործություն, այդ թվում «Կարամազով եղբայրները»։ 19-րդ դարի վեպ, որը ուսումնասիրում է բարոյականությունը, ազատ կամքն ու Աստծո գոյությունը»,- ասել է փառատոնի ղեկավարը։
Վերջին հինգ տարում երկրում արգելվել է ավելի քան 4000 գիրք, այդ թվում Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը», Գաբրիել Գարիսա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»։