«Ուրարտուն» ներողություն է խնդրում
«Որարտու Վիվառո» բասկետբոլի թիմը հայտարարություն է տարածել, որում ներողություն է խնդրում «Արթիկ-Ման Հոլդինգի» հետ կայացած խաղում տեղի ունեցած թյուրիմացության համար: Թիմի պահեստայինների նստարանին նստած են եղել բասկետբոլիստներ, ովքեր դրա իրավունքը չունեին:
«Ուրարտու Վիվառո» բասկետբոլային ակումբը ցանկանում է տեղեկացնել, որ նոյեմբերի 18-ին տեղի ունեցած «Արթիկ-Ման Հոլդինգ»-«Ուրարտու Վիվառո» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Անդրեյ Կոնստանտինովը և Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի անդամներ Դավիթ Քարամյանն ու Լևոն Վաթյանը հանդիպման առաջին խաղակեսը դիտել են «Ուրարտու Վիվառոյի» պահեստայինների նստարանից, ինչի հետևանքով տեղի է ունեցել թյուրիմացություն:
«Ուրարտու Վիվառո» ակումբի ղեկավարությունը ցանկանում է տեղեկացնել, որ Անդրեյ Կոնստանտինովը վիրահատվել է, ներկա պահին անցնում է բժշկական հետազոտություն Երևանում և մարզումներն անցկացնում է «Ուրարտու Վիվառո» ակումբի հետ, իսկ Լևոն Վաթյանը և Դավիթ Քարամյանը, լինելով Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի անդամներ, ևս մարզումներ են անցկացնում «Ուրարտու Վիվառո» ակումբի հետ: Նրանք թիմի անդամ չեն հանդիսանում: Այս խաղացողները իրավունք չեն ունեցել լինել «Ուրարտու Վիվառոյի» պահեստայինների նստարանին, ինչի համար «Ուրարտու Վիվառոն» ներողություն է խնդրում»,- գրված է հայտարարությունում: