«Առաջիկա օրերին կիմանաք». Արթուր Վանեցյան
«Առաջիկա օրերին կիմանաք»,- այսօր Կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հիշատակված այն պատգամավորը, որի նկատմամբ կա քրեական գործ:
Նա անդրադարձավ իր և ՀՔԾ պետի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրգործին՝ նշելով, որ գաղտնալսումների հետ կապված այս պահին չի կարող որևէ բան ասել, քանի որ Քննչական կոմիտեում հարուցված քրգործն ընթանում է. «Փորձաքննություն է նշանակված, Քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործի ընթացքի մասին հարցին էլ ի պատասխան Արթուն Վանեցյանն ասաց, որ օպերատիվ աշխատանքներ են իրականացվում: «Երևի թե հիմա ասեմ, շահարկումներ են լինելու, բայց եկեք օպերատիվ աշխատանքը մենք ավարտենք, հիմնավորենք, որպեսզի երբ որ կլինեն արդեն կոնկրետ հրապարակումներ, կարողանանք բոլոր հրապարակումներին պատասխաններ տալ: Դրա համար այս պահին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ես առաջադրվել եմ չընտրվելու համար. Նիկոլ Փաշինյան
- ԱԱԾ տնօրեն. Գաղտնալսման պատվիրատուն մեկն է
- Հետքի վրա ենք. ՔԿ նախագահը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործի մասին
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին