Գյումրիում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ է տուժել
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոլվացման կետ: Այս ահազանը ստացվել է երեկ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշենի խճուղու թիվ 2 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակա օժանդակ կառույցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:04-ին, մարվել՝ 03:19-ին:
Ամբողջությամբ այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ) և էլեկտրական վահանակը՝ մալուխներով:
Ժամը 08:05-ին Գյումրու ԲԿ-ի հերթապահ բժշկից տեղեկություն է ստացվել, որ ժամը 04:30-ի սահմաններում վերը նշված հասցեից տարբեր աստիճանի այրվածքներով իրենց է դիմել Հ. Ս.-ն (ծնված 1974 թ.): Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: