Թուրք քարոզչի արտահանձման հարցը դեռևս չի դիտարկվում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ից թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հնարավոր արտահանձման հարցը ներկա պահին չի դիտարկվում, բայց չի բացառել, որ այդ հարցին կարող է վերադառնալ ավելի ուշ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նա ասել է լրագրողներին
«Դա չի դիտարկվում։ Դա (Գյուլենի շուրջ ստեղծված իրավիճակը) այն է, ինչ մենք միշտ հաշվի ենք առել, բայց ներկա պահին ոչ»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով քարոզչի հնարավոր արտահանձման մասին հարցին։
Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս մեղադրել է Գյուլենին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ անելու մեջ, որի ընթացքում 240 մարդ էր զոհվել։ Դրանից հետո Անկարան պահանջում է ԱՄՆ-ին նախկին քարոզչին հանձնել իրեն։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունն ուսումնասիրում է Գյուլենի վտարման հնարավորությունը
- Փորձել են ներխուժել Ֆեթուլլահ Գյուլենի տուն
- Վրաստանի իշխանություններն ակտիվ պայքարում են գյուլենական դպրոցների դեմ
- Թուրքիայում 4 լրագրողի դատապարտել են Գյուլենի հետ կապերի համար
- Թուրքիայում Գյուլենական համայնքին անդամակցելու մեջ մեղադրվող 63 անձ է ձերբակալվել
- ԱՄՆ-ն Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու որոշում կընդունի
- Գյուլենին մեղադրանք է առաջադրվել Դեսպան Կարլովի սպանությունը նախապատրաստելու համար
- Էրդողան-Գյուլեն հակամարտությունը Թուրքիայում վերջ դրեց «փափուկ ուժի» քաղաքականությանը