Թրամփը խոստովանել է, որ որոշումներ ընդունելիս չի մտածում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ որոշումներ կայացնելիս չի մտածում։ Այս մասին, «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նա պատմել է Fox NewsSunday-ին։
Լրագրողը հետաքրքրվել է՝ ինչպես է Թրամփը որոշումներ ընդունում՝ տանջվո՞ւմ է արդյոք դրանց վրա։
«Ես այդ մասին չեմ մտածում։ Գիտեք, ես չեմ մտածում, ինչպես եմ դրանք ընդունում։ Ես անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ նա պատմել էր, թե ինչի պատրաստ չէ Միացյալ նահանգները։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան