Ժան-Լյուկ Գոդարը հրաժարվել է այցելել Ռուսաստան
Ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարը հրաժարվել է Սանկտ-Պետերբուրգ այցելելու հրավերից Ռուսաստանում անազատության մեջ գտնվող ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի գործի պատճառով։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ռուսաստանում Գոդարը պետք է այցելեր Պետական Էրմիտաժ, բայց կինեմատոգրաֆիստը թանգարանի ղեկավարությանը նամակ է ուղարկել և բացատրել, թե ինչու է հրաժարվել. «Երախտապարտ եմ ձեզ հրավերի համար, սակայն, հաշվի առնելով ռեժիսոր Օլեգ Սենցովի կալանքի տակ պահման պայմանները, ես ինձ իրավունք չեմ վերապահում այս պահին այցելել Էրմիտաժ»։
Միաժամանակ Գոդարը նշել է, որ «ուշադիր կհետևի իրադարձությունների զարգացմանը»։
Ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող 42-ամյա Օլեգ Սենցովը ձերբակալվել է 2014 թվականի Ղրիմում։ Ռուսաստանում նա 2015 թվականին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման Ղրիմում ահաբեկչության կասկածանքով։ 2018 թվականի մայիսի 14-ից մինչև հոկտեմբերի 6-ը Օլեգ Սենցովը հացադուլ էր արել՝ պահանջելով ազատել ռուսական բանտերում գտնվող բոլոր ուկրաինացիներին։ Սենցովի ներման խնդրագիրը, որն ուղարկվել է նրա մոր կողմից, չի ընդունվել ու չի քննարկվել, քանի որ ռուսական օրենքներով այդ փաստաթուղթը պետք է հենց ազատազրկված անձն ուղարկի։
Հարակից հրապարակումներ`
- Օլեգ Սենցովն արժանացել է Սախարովի անվան մրցանակի
- Փարիզը հացադուլ է անում Սենցովի հետ միասին
- Ուկրաինացի ռեժիսոր Սենցովն առաջադրվել է Սախարովի անվան մրցանակի
- Վենետիկի կինոփառատոնի ժյուրին անհանգստություն է հայտնել ռեժիսոր Օլեգ Սենցովի ճակատագրի վերաբերյալ
- Գրող Սթիվեն Քինգը միացել է ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովի աջակիցներին
- Մոսկվայում դատարանը երկարաձգել է ուկրաինացի ռեժիսոր Սենցովի կալանքի ժամկետը