Լիխտենշտեյնի միակ հայկական ընտանիքը՝ Հայաստանի հավաքականի մարզմանը
«Տոնական, բաղձալի մի օր է, որին երկար ենք սպասել»,- ասում է Լիխտենշտեյնում բնակվող միակ հայկական ընտանիքի անդամներից մեկը։ Տեսանյութը տեղադրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
«Երբ կարոտախտով հիվանդ ես, ու գալիս է քո ազգակիցը, ազգային հավաքականը, բառերով արտահայտելը շատ դժվար է»,- նշում է լիխտենշտեյնաբնակ հայը։
Նրանք սպասում են հաղթանակի, փորձելու են ամեն ինչ անել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին ուժ տալու համար։
Նշենք, որ Լիխտենշտեյն-Հայաստան խաղը կայանալու է այսօր Երևանի ժամանակով 23։45-ին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Լիխտենշտեյնի դեմ խաղում
- Մենք պետք է շատ լրջությամբ պատրաստվենք այս խաղին. Արմեն Գյուլբուդաղյանց