Քաղաքական 15:26 19/11/2018 Աշխարհում

Ով ինչ շագանակ է ցանկանում դուրս բերել «ՀԱՊԿ կրակից»

Հեղինակ` Աննա Մկրտչյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, որն առաջին հայացքից կարող էր թվալ ընթացիկ բնույթի վարչական խնդիր, ի ցույց դրեց ու քննարկման թեմա դարձրեց կազմակերպության ներսում առկա խորքային հակասությունները, այն, որ ներկա վիճակով, ներկա տեսլականով այն ի զորու չէ ապահովել կազմակերպության առաջնային խնդիրը, այն է՝ անդամ երկրների հավաքական անվտանգությունը։

Պարզ դարձավ, որ ՀԱՊԿ ինստիտուցիոնալ կարողությունները բավարար չեն դիմակայելու նույնիսկ նման թեթև մարտահրավերներին։ Պատշաճ իրավական կարգավորումների բացակայության և անդամ երկրների միջև առկա մակերեսային հարաբերությունների պատճառով նոր գլխավոր քարտուղարի հարցը վերածվել է կռվախնձորի Հայաստանի և Բելառուսի միջև։ Ընդ որում եթե պարզ է Ղազախստանի դիրքորոշումը, ՀԱՊԿ առանցքային երկրի, Ռուսաստանի վերջնական դիրքորոշումը գոնե լայն հասարակության համար անհասկանալի է մնում։

Տպավորություն կա, որ Մոսկվան երկակի խաղ է վարում և փորձում է հայ-բելառուսական հակասության միջոցով իրեն ձեռնտու ելք ապահովել, այլ կերպ ասած ուրիշի ձեռքերով կրակից շագանակ հանել։ Հստակ չէ, սակայն ում ձեռքերով և որն է այդ շագանակը։ Սակայն հստակ է, որ կրակը թեժանում է և կան նաև երրորդ կողմի ձեռքեր, ի դեմս Ադրբեջանի, ով նույնպես ցանկանում է մասնաբաժին ունենալ այս ամենում։

Իսկ կրակն առանձնահատուկ թեժացավ, երբ նոյեմբերի 17-ին Բելառուսի ԱԳՆ-ն, ի պատասխան Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից ՀԱՊԿ փակ նիստի արդյունքները հրապարակելու համար, հայտարարեց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը «իրեն դրել է միջազգային դատավորի տեղ՝ պատժելու և ներելու լիազորություններով»։ Շարունակությունն ավելի անտակտ էր, երբ նշվում է, որ «Հավանաբար պարոն Փաշինյանը դեռևս չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոնները կիրառելի չեն մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս։ Հուսանք, որ ժամանակի հետ դա կանցնի»։

Դաշնակից երկրների մեջ հնարավոր են տարաձայնություններ և շահերի անհամապատասխանություն, ինչը պետք է լուծել դաշնակցային ոգով, երկխոսության ու փոխադարձ հարգանքի միջոցով։ Բելառուսի այս պատասխանը ցույց տվեց ոչ միայն այն, որ Հայաստանի և Բելառուսի  դաշնակցությունը թղթի վրա է, ինչն արդեն իսկ պարզ էր, (Ադրբեջանին Լապշինի արտահանձնում, Պոլոնեզ հրիթառային համակարգերի վաճառք), այլ նաև, որ այս երկրները կամ ղեկավարությունը գտնվում են արժեքային տարբեր համակարգերում։

Ակնարկելով Նիկոլ Փաշինյանի անցած քաղաքական ուղին՝ բելառուսական կողմը համոզմունք է հայտնում, որ ժողովրդավարական արժեքները, այն էլ փողոցային տեսակի, դեր չունեն միջազգային հարաբերություններում։ Նախ նշել է պետք, որ ժողովրդավարությունը սկսվում է հենց փողոցներում՝ դիկտատորների պալատներից դուրս, որտեղ և ձևավորվում է ժողովրդի կամքն ու ընդհանրական շահերը։ Երևույթ, որը խորթ է Բելառուսի նախագահին և միաժամանակ սպառնալիք նրա իշխանության համար։
Իսկ ի՞նչ կանոններով է նախընտրում խաղալ «Բատկան» մեծ քաղաքականության մեջ։ Ի՞նչ նորմերի մեջ է տեղավորվում տարրական դիվանագիտական էթիկետի խախտմամբ փակ նիստերի արդյունքները երրորդ պետության հետ հրապարակային քննարկումը։ Ցանկություն չկա անդրադառնալու Լուկաշենկոյի ձախողումներին թե արտաքին քաղաքականության մեջ, որը Եվրոպայի կենտրոնում գտնվող երկրին բերել է մեկուսացման, թե ներքին քաղաքականության մեջ, որտեղ մարդու իրավունքների համընդհանուր ոտնահարումն ու ազատությունների ճնշումը բերել է նրան «Եվրոպայում վերջին դիտկատորի» կոչումը։

Փաստն այն է, որ Բելառուսը երկար ժամանակ է, ինչ իր դաշնակից Հայաստանի շահը անտեսում կամ ոչ պատճաշ կերպով է հաշվի առնում։ Հայաստանի նախկին իշխանությունները ևս տարբեր առիթներով դժգոհել են այս հանգամանքից։ Իսկ ահա գործող կառավարության ղեկավարը, որը պետության ղեկին է եկել ուղիղ կամ բելառուսական ընկալմամբ «փողոցային» ժողովրդավարության արդյունքում, ավելի վստահ ու բարձաձայն է հայտնում տարիներով կուտակված այդ դժգոհությունը։
Այսօր Մինսկում է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Սպասվում է առևտրատնտեսական և ներդրումային ոլորտում կողմերի համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունների քննարկում։

Հավանական է, որ կխոսեն նաև ՀԱՊԿ-ի ու Հայաստանի, ԼՂ հակամարտության մասին՝ թերևս Հայաստանի համար ոչ բարենպաստ լույսի ներքո, ինչու չէ նաև «ժողովրդավարության չարիքների» մասին։
Այս սցենարի դեպքում հնարավոր է, որ շագանակներն այրվեն թեժ կրակի մեջ, և օգուտով դուրս գան այլ դերակատարաներ։ Ուստի թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմը պետք է քայլեր ձեռնարկեն կրակ պահելու գործառույթը վերցնել «միջազգային դատախազներին չսիրող» և «քաղաքականության սեփական կանոններն» ունեցող դերակատարների ձեռքից, այն է՝ չթողնեն ՀԱՊԿ ապագան որոշվի ադրբեջանաբելառուսական համագործակցության դինամիկայով։


ՀԱՊԿ-ը Հայաստանին դեռևս պետք է՝ առանց Ադրբեջանի և ինչու ոչ՝ ընդդեմ Ադրբեջանի։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}