Շարմազանով. Այսօր էլ անուղղելի լավատես եմ
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազովը գրանցվել է ֆեյսբուքում։ Այսօր ուղիղ եթերում նա տեղեկացրել է, որ ռեյտինգային կարգով առաջադրվել է Լոռու մարզում։
«Միշտ հավատացել եմ իմ գաղափարներին, Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ, այսօր էլ անուղղելի լավատես եմ։ Պայքարել ու պայքարելու եմ հանուն Հայաստանի ու Արցախի անվտանգության, հանուն ազգային ավանդական արժենքերի, ավանդական ընտանիքի, Առաքելական սուրբ եկեղեցու, հանուն այն բանի, որ տարատեսական աղանդավորական շարժումները, պղծություն քարոզողները Հայաստանում չընդլայնվեն»,-նշել է ՀՀԿ խոսնակը։
Շարմազանովի խոսքով, ինքը լռել չի կարող, եթե տանը կա խնդիր, ոչ թե պետք է լռել, այլ պետք է մաքրել տունը, լուծել պրոբլեմները։ Նրա կարծիքով, այսօր թիմին դավաճանողը, վաղը հայրենիքն է դավաճանելու։
«Այսօր կան մարտահրավերներ, և դրանք լուծելու միտումով առաջադրվում եմ։ Ես ցանկանում եմ քաղաքական դաշտը մաքրել տարատեսակ ոչ կայուն տարրերից և գնանք առաջ միասնական՝ անկախ մեր կուսակցական պատկանելիությունից։
Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի և Արցախի, հանուն 88-ին պայքարած իմ ավագ եղբայրների գործի շարունակականության, հանուն իմ գաղափարների՝ հայկական ընտանիքի, ավանդական արժեքների, քրիստոնեական՝ իրական սիրո, այլ ոչ թե պղծության քարոզի, արժեքների տոտալ խեղաթյուրման և մանիպուլյացիայի: Այսօր մեր հայրենիքի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած՝ հոգևոր և արտաքին անվտանգությանը հարվածող սպառնալիքներ և դրանք լուծելու համար չպետք է «դունչներս սրբենք» ու ապահով, տաք տեղերում հանգրվանենք: Չվախենանք ճշմարտությունն ասել, պայքարելով՝ առաջ գնանք»,-նշել է նա։
Շարմազանովը մասնակից քաղաքական ուժերին, մոտ երկու հազար թեկնածուներին մաղթեց կոռեկտ, քաղաքակիրթ քարոզարշավ։
«Կյանքը դեկտեմբերի 9-ից հետո չի ավարտվելու, ես իմ երեխաները, իմ ընտանիքը ապրել ու ապրելու է Հայաստանում»,-եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականում է։
Հարակից հրապարակումներ`
- Մենք վեր ենք հանելու այն ստերի շարանը, որն արել է այսօրվա իշխանությունը. Շարմազանով
- Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Շարմազանով
- Իմ պայքարը մանդատի կամ ցուցակում լավ տեղում լինելու համար չէ. Շարմազանով
- Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը. Շարմազանով
- Ես` միամիտ լոռեցիս, ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրն ինձ նվեր կանի. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան