Պեսկովը պատմել է՝ ինչով է զբաղվում Պուտինը թռիչքների ժամանակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թռիչքների ժամանակ հիմնականում աշխատում է փաստաթղթերի վրա, կարդում է ԶԼՄ-ների նյութերը։ Տասս-ը գրում է, որ այս մասին Россия-1-ի «Москва. Кремль. Путин» հաղորդման եթերում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նա աշխատում է փաստաթղթերի վրա, քանի որ նախագահական հրամանագրերը, կարգադրությունները, որոնք տարածում է նախագահի մամուլի ծառայությունն ու վարչակարգն ամեն օր, նախ պետք է ստրագրվի նախագահի կողմից։ Այդ պատճառով էլ նա օգտագրծում է թռիչքների ժամանակը։ Երբեմն դիտում է հեռուստատեսային դայջեսթներ, որոնք պատրաստվում են նրա համար ու կարդում է ԶԼՄ-ների հրապարակումներ»,-ասել է Պեսկովը։
Հարցին, ժամանակ ունենում է նախագահը գեղարվեստական գրականություն կարդալու համար, Պեսկովն պատասխանել է․«Որքանով ես գիտեմ, այո, բայց իհարկե քիչ»։