Զեբրի թունավորումը հաստատվել է. Խաչատրյան
«2011-ից ի վեր ամեն անգամ, երբ քաղաքապետ է փոխվում, տնօրենի հրաժարականը պահանջելու ալիք է արձրանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այդպիսի ալիքի հետևում միշտ տարեր մարդիկ են կանգնած՝ թե այգու ներկա և նախկին աշխատակիցեր, թե կենդանասերներ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ այգու դիմաց անցկացրած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Խաչատրյանի հրաժարականը՝ նշելով, որ նա «կենդանասեր չէ, ոլորտի մասնագետ չէ և ոլորտին չի տիրապետում»։
«Ուզում եմ, որ իրավապահ մարմինները հնչեցվածը որպես զրպարտության մասին հաղորդագրություն վերցնեն։ Բոլոր իրավապահ մարմիններին հրավիրում եմ ուսումնասիրելու, քննելու այգուն վերաբերող ցանկացած շրջանառվող տեղեկատվություն»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այգու կառավարման համակարգերը ձեռնտու չեն այն մարդկանց, որոնք այգում ունեն այլ կոմերցիոն շահեր. «Հենց նրանց կողմից էլ հրահրվում են իրադաձություններ, որոնցից շատերն ունեն իրեց մեջ քրեորեն հետապնդելի հանցակազմեր։ Նշեմ, որ այդ անձիք ներկայանում են այգու ողջ աշխատակազմի անունից, սակայն գործ ունենք 5-6 աշխատակցի և նախկինում օրինական հիմքերով աշխատանքից ազատված մի քանի մարդու հետ»։
Ինչ վերաբերում է այգում գրանցված զեբրի անկմանը՝ տնօրենը հայտնեց. «Ցավոք հաստատվեց զեբրի թունավորման կասկածները, արդեն ունենք լաբորատոր քննության պատասխանները։ Երևույթն անթույլատրելի է, որ որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրների պատճառով կարող են նման քայլի գնալ»։
Խաչատրյանի խոսքով՝ թունավորման մեջ դիտավորություն կա, բայց թե որքանով են դրա մեջ մեղավոր այգու աշխատակիցները, իրավապահ մարմինները կարզեն։
Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հիշեցրեց այգում գորշ արջի անկման դեպքը. «Այդ դեպքում, աշխատակիցը, տեսնելով արջերի ներտեսակային պայքարի երևույթը, սառնասրտորեն նկարել էր և որևէ օգնության կանչ չէր արել։ Շատ խիստ եմ գտնվել, նման մարդիկ տեղ չպիտի ունենան կենդանաբանական այգում»։
Ինչ վերաբերում է այգում աշխատող մասնագետներին՝ Խաչատրյանն ասաց. «Այգին ունի երկու անասնաբույժ, մեկ բազմացման մասնագետ, մեկ մենթոր, որը Ամստերդամի կենդանաբանական ագու կուրատորն է և պարբարաբար այցելում է։ Մեծ համագործակցություն կա նաև դրսի մասնագետների հետ»։
Նշենք, որ ասուլիսին ներկա էին նաև International Animal Rescue կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության ղեկավար Ալան Նայթը, Իրանի Իսլամական Հանրապետության կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Իման Մեմարիան։
Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ նրանց այց Հայաստան պլանավորված էր դեռ հուլիս ամսից և նրանք ժամանել են Երևանի կենդանաբանական այգու հետ միջազգային համագործակցության շրջանակներում։
«Վերջին մի քանի տարում մենք Ուրցաձորում ներդրել ենք բավականաչափ մեծ գումար՝ վայրի բնության փրկարար կենտրոն կառուցելու և առույծների ազատավանդակի համար, և չէինք շարունակի մեր ներդրումները, եթե հանկարծ որևէ կասկած ունենայինք, որ գործունեության մեջ որևէ խնդիրներ կան»,- ասաց Ալան Նայթը՝ նշելով, որ այդ գումարը կազմել է մոտ 200 հազար եվրո։
Ինչ վերաբերում է կենդանիների տեսականու հետ կապված թվերին՝ այգու տնօրենն ասաց. «2011 թվականին եղել է 213 տեսականի, այս պահին կա 143: Կրճատվածների մեծ մասը կազմում են ձկնատեսակներն ու թռչնատեսակները։ Շատերը հիմնականում տարեց էին, այստեղ կար թե ծերությունից ակնման փաստերը, թե ճիշտ պահելու պայմանները չունենալը»։
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգու աշխատակիցները պահանջում են տնօրենի հրաժարականը
- Կենդանաբանական այգու զեբրը անկել է
- Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը
- Կենդանաբանական այգում գրանցվել է գորշ արջի անկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան