Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակման շուրջ ստեղծված իրավիճակը:
Կազմակերպության պաշտոնական էջում հրապարակված մեկնաբանության մեջ նա նշել է, որ Աստանայում տեղի ունեցած քննարկումների ժամանակ մի քանի մոտեցում է դիտարկվել, այդ թվում ռոտացիոն կարգով պաշտոնն այբբենական կարգով փոխանցելը: Այդ դեպքում հաջորդ պետությունը Բելառուսն է:
«Հենց այդ սկզբունքի մասին է խոսել Ղազախստանի նախագահը` ամփոփելով Աստանայում տեղի ունեցած քննարկումների արդյունքները: Մյուս դիրքորոշումը այն է, որ Հայաստանի ներկայացուցիչը շարունակի պաշտոնավարել մինչ եռամյա ժամկետի ավարտը: Շատ երկրներ այդ քայլի էֆեկտիվության հարց են բարձրացնում»,-ասված է մեկնաբանության մեջ:
Նրա խոսքով, ՀԱՊԿ խորհուրդը շարունակում է քննարկել այդ հարցը կառուցողականության ու գործընկերային տրամաբանության մեջ:
«Ընդ որում ցանկանում եմ նշել, որ ցանկացած դեպքում որոշումն ընդունվելու է շաբաթ օրը ՀԱՊԿ վեց անդամների մասնակցությամբ կոնսենսունով` հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը: Մեծ հույս ունեմ, որ ԶԼՄ-ները զերծ կմնան տարբեր մեկնաբանություններից, որոնք չեն արտացոլում իրականությունը` կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացների հետ»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի արձագանքը. Փաշինյանը միջազգային դատախազի դեր է ստանձնել
- Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից
- Ադրբեջանի ու Բելառուսի բաց քարտային խաղը ՀԱՊԿ-ում ընդդեմ Հայաստանի
- Մինսկը պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք թեկնածու առաջադրել
- Արթուր Ղազինյան. Լուկաշենկո - Նազարբաև դուետին չպետք է թույլ տալ «բեսպրեդել» անել ՀԱՊԿ-ում
- Նազարբաև․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է լինի Բելառուսի ներկայացուցիչը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան