Ցուկերբերգը ֆեյսբուքի աշխատակիցներին զգուշացրել է «պատերազմական վիճակում» աշխատելու մասին
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զգուշացրել է ընկերության թոփ-մենեջերներին «պատերազմական վիճակում» աշխատելու մասին։ Ինչպես գրում է «Գազետո.ռու»-ն, այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը։
Ըստ ամսագրի տեղեկությունների, Ցուկերբերգը կարծում է, որ Ֆեյսբուքը գտնվում է ներդրողների ու օրենսդիների ուժեղ ճնշման ներքո։
Ինչպես նշվում է, Ցուկերբերգը մենեջերներից պահանջել է արագ որոշումներ կայացնել ցանցի անվտանգության հարցերի հետ կապված։ Ցուկերբերգը նաև ընդգծել է, որ զարմացած է քննադատության նկատմամբ ընկերության ռեակցիայից։