Հասարակություն 12:15 19/11/2018 Հայաստան

Այնպիսի տպավորություն է՝ այս երկրում ոչ մի բան չի փոխվել. Փաշինյանը՝ ճանապարհների աղբի մասին

12։07
«Ես համոզված եմ, որ Մարտունին միշտ էլ նշելու, տոնելու, հպարտանալու առիթ ունի, քանի որ մարտունեցիները, ինչպես ՀՀ բոլոր քաղաքների, գյուղերի քաղաքացիներն, աչքի են ընկնում իրենց ուժեղ կամքով, աշխատասիրությամբ»,- այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում աշխատանքային այցով գտնվելու ժամանակ: Նշենք, որ քաղաքը տոնում է հիմնադրման 190-ամյակը:

Նրա խոսքով՝ Մարտունին հայտնի է նաև նրանով, որ բազմաթիվ մարտունեցիներ դժվարություններին հանդիման ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի, բայց նրանք արտագնա աշխատանքի գնում են ոչ թե հեռանալու, այլ Հայաստանում մնալու համար, իրենց երկիրը, թաղամասը շենացնելու համար:

«Ես ուզում եմ այդ մարդկանց և բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին ձեր աշխատասիրության, հայրենասիրության, ուժի ու կամքի համար, որ երբեք ոչ մի դժվարության առաջ չեք ընկրկել և չեք ընկրկելու»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Խոսելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝  Հայաստանում առանցքային փոփոխությունն այն է, որ յուրաքանչյուրն այսօր իշխանություն է ՀՀ-ում:

Փաշինյանի ելույթի ժամանակ հարթակում նրան մոտեցավ վերջերս աշխարհի չեմպիոն դարձած  ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը: Չեմպիոնն ու Փաշինյանը  գրկախառնվեցին,  վարչապետի պաշտոնակատարը  շնորհակալություն հայտնեց Սիմոն Մարտիրոսյանին։

«Գիտեի՞ք, որ Մարտունու թոռ է մեր չեմպիոնն ու ռեկորդակիրը։ Շնորհավորում եմ եղբայր, հպարտանում ենք  քեզանով», -նշեց Նիկոլ  Փաշինյանը։

12։15
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը նշեց, որ իշխանության փոփոխությունը բավարար չէ, թեև երկրում շատ բան է փոխվել, բայց դեռ շատ բան կա փոխելու:

Մասնավորապես, Փաշինյանն անդրադարձավ աղբահանությանը, ճանապարհներին կուտակված աղբակույտերին:

«Այսօր երբ գալիս էի Մարտունի, հասա Նորատուսի խաչմերուկ, պատուհանից նայեցի, որը մի ակնթարթ տևեց, բայց ես սարսափեցի. այնտեղ երկու հատ հսկայական խանութ կա և դրանից 10 մետր այն կողմ էդ խանութների չափ աղբակույտ կա: Այնպիսի տպավորություն է, որ այդտեղ գյուղապետ չկա, որ սեփականատեր չկա, ո՞ւր է նայում մարզպետարանը։ Այնպիսի տպավորություն է, որ այս երկրում ոչ մի բան չի փոխվել, քանի որ  այդ թափված աղբը անարգանք է մեզնից յուրաքանչյուրի նկատմամբ», - վրդովված նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա հայտարարեց, որ  շատ լուրջ զբաղվելու է այն մարդկանցով, ում պարտականությունն է այդ աղբը հավաքել: «Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, նրանք ուզում էին մեզ սովորեցնել քաղաքական աղբի մեջ ապրել, մենք մաքրեցինք այդ քաղաքական աղբը, հիմա մենք պիտի մաքրենք ֆիզիկական աղբը, մտավոր, բարոյական, հուսահատության աղբը: Մենք չենք հանդուրժելու մեր մեջ որևէ աղբի գոյությունը: Մենք մի ժողովուրդ ենք, որ Սիմոն Մարտիրոսյանի պես տղերք ունի, Յուրի Վարդանյանի նման մարդիկ ենք ունեցել, որ հերոսներ ենք ունեցել ու ունենք:  Մեզ բոլոր կողմերից ուզում են համոզել, որ խեղճ ժողովուրդ ենք, փոքր ժողովուրդ ենք, յոլա գնացող ժողովուրդ ենք, բայց մենք բոլորին ասում ենք՝ ոչ, մենք փոքր ժողովուրդ չենք, մենք, միգուցե, փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}