Էդ կարգի մարդկանց հատ-հատ բռնելու ենք, ներում-բեկում չկա. Փաշինյան
«Միջազգային մեր բոլոր գործընկերները պետք է արձանագրեն մի բան, որ այնպիսի հարաբերություններ, որոնք իրենք սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ Հայաստանի հետ չեն լինելու։ Այնպիսի տպավորութուն է, որ իներցիայով շատերը փորձ են անում մեզ վերաբերվել որպես փոքր երկրի, որովհետև մենք գուցե փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց ես ասում եմ, որ այդպես չի անցնի, մենք մեծ ժողովուրդ ենք, մենք գեներալների ժողովուրդ ենք։ Մենք ապրիլ-մայիսին արել ենք մի բան, որ մարդկության պատմության մեջ նախադեպ չունի»,- Գեղարքունիքի մարզի համայնքապետերի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բելառուսի հետ Հայաստանի հարաբերությունների թեմային։
«Մեր ժողովուրդն ու կառավարությունն ի վիճակի են պաշպանել մեր երկրիր շահերը, և սրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն»,- ասաց նա։
Անդրադառնալով տնտեսության թեմային՝ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ շատերի մոտ թյուր կարծիք կա, թե երկիրը պետք է լավ լինի, որ անհատներն էլ լավ լինեն։
«Երկրի բարեկեցությունը հենված է անհատի ջանքի վրա։ Մենք ուզում ենք քաջալերել աշխատանքը, և մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի զավակները կարող են իրենց բարեկեցությունն ապահովել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը միաժամանակ շեշտեց՝ նրանք, ովքեր ուզում են օգուտներ ունենալ, պետական պաշտոն չպետք է զբաղեցնեն, քանի որ պետական պաշտոնյայի առաքելությունը ծառայելն է։
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, պետական պաշտոնյայի աշխատավարձը պետք է բարձրանա միայն այն դեպքում, երբ նրա աշխատանքի արդյունքում երկրի եկամուտները կբարձրանան։
«Հեղափոխության նոր փուլի ամենակարևոր առանձնահատկությունը աշխատանքի քաջալերումն է։ Մենք մարդկանց պետք է օգնենք, աջակցենք, որ ուրիշի ողորմածության կարիքն ունեցողի հոգեբանություն Հայաստանում չլինի»,- ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց վերջերս Սևան քաղաքում հարկային աշխատողի՝ կաշառք վերցնելու համար ձերբակալության դեպքը՝ նկատելով, որ կոռուպցիայի դեմ խիստ են պայքարելու, և կաշառք վերցրած ցանկացած մարդ պատժվելու է։
«Էդ կարգի մարդկանց հատ-հատ բռնելու ենք, հետո թող չգնան հարազատներով հավաքվեն՝ ճամփա փակեն, ներում-բեկում չկա: Ովքեր ժողովրդի՝ իրենց վստահած ծառայությունը ծառայեցնում են ընդդեմ ժողովրդի, հատ-հատ բռնելու ենք բոլոր էդ մարդկանց: Հույս ունեմ այս ուղերձը շատ լուրջ կընկալվի»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Կաշառք ստանալու պահին ոստիկանները պաշտոնատար անձանց են բռնել
- Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին