YouTube-ը փորձարկել է հոլիվուդյան ֆիլմերի անվճար ցուցադրություն
YouTube պաշտոնական կայքը փորձարկել է ֆիլմերի ցուցադրման նոր ձևաչափ։ Այժմ օգտատերերը կարող են անվճար դիտել մի քանի ֆիլմ։ Միաժամանակ, ինչպես օնլայն-կինոթատրոնների մեծ մասի դեպքում, այնպես էլ այս դեպքում ֆիլմերն ընդհատվելու են գովազդի ցուցադրությամբ։
360tv.ru-ի հաղորդմամբ, այդ ֆունկցիան ներկա պահին հասանելի է միայն ԱՄՆ բնակիչների համար։ Անվճար ֆիլմերի ցանկում արդեն 100 կինո է ընդգրկված, այդ թվում նաև բավականին հայտնի հոլիվուդյան ֆիլմեր։ Ցուցակն ընդլայնվելու է։
YouTube արտադրանքի կառավարման ղեկավարի խոսքով, ընկերությունը ուսումնասիրել է օգտատերերի հետաքրքրությունները և որոշել է հանդիսատեսի ցանկությանն ընդառաջ գնալ։ Բացի այդ, նա նշել է, որ դա նաև կընդլայնի գովազդատուներին առաջարկություններ անելու հնարավորությունը։