Ջոն Գրինի վերջին բեսթսելերը թարգմանվել է հայերեն
Բեսթսելերների հեղինակ, հանրահայտ ամերիկացի գրող Ջոն Գրինի վերջին ստեղծագործությունը՝ «Անվերջ կրիաներ» վեպը թարգմանվել է հայերեն: Նոյեմբերի 24-ին «Բուկինիստ» գրախանութի Մաշտոցի պողոտայի մասնաճյուղում տեղի կունենա գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Լիա Ասատրյանը:
Հրատարակչությունից հայտնում են, որ «Ալյասկայի որոնումներում» և «Աստղերն են մեղավոր» գրքերի հեղինակ, մրցանակակիր գրող Ջոն Գրինը այժմ կիսվում է Ազայի պատմությամբ, որը սիրո, դիմացկունության և հարատև ընկերության ուժի մասին մի հիասքանչ նովել է:
«Անվերջ կրիաներ»-ի գլխավոր հերոսուհին՝ 16-ամյա Ազան երբևէ չէր հետամտել քննելու անհայտ կորած միլիարդատեր Ռասել Փիքեթի առեղծվածը, սակայն հարյուր հազար դոլարը գայթակղիչ է, իսկ նրա լավագույն և ամենաանվախ ընկերուհին՝ Դեյզին, ցանկանում է անպայման այդ հետաքննությունն անել: Այսպիսով, երկուսով դուրս են գալիս Ռասել Փիքեթի որդու՝ Դեյվիսի հետքի վրա: Ազան փորձում է լինել լավ դուստր, լավ ընկեր, լավ ուսանող և գուցե անգամ լավ դետեկտիվ՝ այդ ընթացքում պարփակված լինելով իր սեփական մտքերի, հոգեբանական խնդիրների սեղմող հորձանուտում:
«Մինչև գիրքը թարգմանելը կար մտավախություն, որ կարող է հոգեբանորեն «ծանր» լինել՝ շոշափվող թեման հաշվի առնելով, սակայն թարգմանությունը սկսելուն պես մտավախությունս փարատվեց: Այն թարգմանելն իսկապես հաճելի էր: Ընթերցողը յուրաքանչյուր գրքում անկեղծություն է փնտրում, ինչն անկասկած կգտնի «Անվերջ կրիաներ» վեպում»,- աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է գրքի թարգմանիչը:
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմի մասին պատմող ամենահայտնի բեսթսելերը հայ ընթերցողի սեղանին է
- Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը բնագրային թարգմանությամբ կներկայացվի ընթերցողին
- Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» գրքի շնորհանդեսը կանցկացվի ազգային հերոսի անունը կրող դահլիճում
- Երեք մանկապատանեկան գրքի շնորհանդես՝ Խնկո-Ապոր գրադարանում
- Ինչ գրքեր է առաջարկում «Արևիկ»-ը երեխաներին
- Ինչ գրքեր են սպասվում «Զանգակ»-ից
- Ինչ գրքեր են սպասվում «Անտարես»-ից և «Էդիթ Պրինտ»-ից
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան