Քաղաքական 12:00 19/11/2018 Հայաստան

ՀԱՊԿ-ի մասին խնդիրները պետք է այնպես ձևակերպել, որ դրանք լրացուցիչ պրոբլեմներ չառաջացնեն. Ռուստամյան

«Ցավում եմ, որ այսպիսի իրավիճակ է առաջանում արտաքին քաղաքականության կարևոր հարթակի` ՀԱՊԿ-ի վրա»,- խորհրդարանում լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Միանշանակ է, որ թե Բելառուսի, թե Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և այն համագործակցության տրամաբանությունից, որը ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով՝  խնդիրները պետք է այնպես ձևակերպել, որ դրանք լրացուցիչ պրոբլեմներ չառաջացնեն։

«Ինչ վերաբերում է տեղը պահելու հարցին, մենք հասկանում էինք, որ բացը կար ՀԱՊԿ կանոնադրության մեջ։ Պետք է հասկանայինք, եթե այդ տեղը կոնկրետ անձի հետ կապված չենք պահպանում, անձին հետ ենք կանչում, ինչ է լինում։ Հիմա այդ խնդիրը, փաստորեն, կատարված փաստից հետո նոր փորձ է արվում լուծել, ինչ որ կանոնագրային ձևակերպումներ տալ։ Կարծում եմ, որ մինչև մեր տեղը ՀԱՊԿ-ում հարվածի տակ դնելը, այդ խնդրին պետք էր անդրադառնալ նախապես, պետք էր նախապատրաստվել դրան, մինչև Յուրի Խաչատուրովին հետ կանչելը, պետք էր նախապատրաստել այս ամեն ինչը, որպեսզի կատարված փաստից հետո չփորձենք հարցերը լուծել։ Պարզ էր, որ խնդիր գոյություն ուներ, Խաչատուրովի նշանակումն այդտեղ հարթ ու հանգիստ չի եղել, մենք տեսել ենք թե ինչ դժվարությունների արդյունքում է այդ  նշանակումը եղել, դեռ այն ժամանակ հակադրվող կողմեր կային, բայց այնուհանդերձ այդ հարցը լուծվեց։ Եվ եթե այդպիսի խնդիր ունենալով, մենք նաև գիտեինք, որ կանոնադրությունը հստակ չի ասում ինչ պետք է տեղի ունենա տվյալ պարագայում, ուրեմն պետք էր դրան նախապատրաստվել,  որը մենք չենք արել»,- մանրամասնեց Ռուստամյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով՝  լարվածությունը մեծանում է և ՀԱՊԿ-ում եթե առաջանալու են պրոբլեմներ, դրանից առաջին օգտնողը լինելու է Ադրբեջանը։

«Տեսնում եմ, թե ինչպիսի հրճվանք է Ադրբեջանի նախագահը այդ թեմայով արտահայտում` մեղադրանքի սլաքը Հայաստանի վրա ուղղելով: Նա նշում է, որ եթե այդ կազմակերպության մեջ խնդիր կա, ապա դա Հայաստանն է ստեղծում։ Մենք պետք  նրբանկատ լինենք, հմուտ քայրել կատարենք», - հավելեց նա:

Լրագրողները Ռուստամյանից հետաքրքրվեցին ՀԱՊԿ-ում Ադրբեջանին և Պակիստանին ներառելու մասին լուրերից, ինչի համար պետք է կանոնադրություն փոխվի. «Կանոնադրությունը հեշտորեն չի կարող փոխվել, այդտեղ կոնսենսուսով են որոշումները կայացվում։ Մենք պետք է բոլորին մղենք, որպեսզի համախոհության հասնելու ոգին չտուժի։ Այդ առումով չեմ կարծում, եր կարող է ինչ-որ խնդիր առաջանալ, Հայաստանին չեն կարող շրջանցել, Հայաստանն իր տեղն  ու ձայնի իրավունքը ունի՝ հավասար պայմաններում»։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լռությանը՝ ասաց. «Կարծում եմ՝ ճիշտ է վարվում և այս վեճի մեջ չի փորձում դառնալ կողմ։ Պուտինը չի մտնում այդ բանավեճերի մեջ՝ մտածելով, որ ամեն ինչ ավելի բաց տեքստով ասելու առիթն  ու հնարավորությունը առջևում են»։

Արմեն Ռուստամյանը՝ առաջիկա ընտրությունների մասին

«Շատ ակնհայտ է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան պաթոսի մթնոլորտում, ինչը շատ ավելի մեծ հնարավորություններ տալիս է կոնկրետ մեկ քաղաքական ուժի։ Մեզ համար այդ ընտրությունները հիմք չեն՝ գնահատելու, թե արդյոք Հայաստանում հաստատվեց ժողովրդավարական ընտրությունների ավանդույթ, թե ոչ: Տեսել ենք, որ մեկ անգամ Հայաստանում` 1990-1991 թթ. եղել են ժողովրդավարական ընտրություններ, բայց դա չի բերել ժողովրդավրության: Հաջորդ ընտրությունները նոր արդեն ցույց կտան այն պայմաններում, երբ իշխող ուժը վտանգ ունի իշխանությունը կորցնելու, ընտրությունները ժողովրդավարական են անցկացվելու, թե ոչ»,-հավելեց Ռուստամյանը։

Անդրադառնալով տարիների ընթացքում Դաշնակցության քաղած դասերին` պատգամավորը հիշեցրեց, որ մի առիթով ասել է, հիմա էլ պնդում է` իրենց ամենամեծ սխալը կոալիցիայի մեջ լինելն էր, որտեղ առանց իրենց հնարավոր էր լինում որոշումներ կայացնել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}