Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018-ին նվիրաբերվել է 1 242 460 եվրո
Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո: Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Հեռախոսամարաթոն-2018-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10. 000-ի սահմանը:
Համահայկական հիմնադրամի Հեռախոսամարաթոն-2018-ի գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:
Համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2018-ի արդյունքներն ըստ տարածաշրջանի.
Փարիզ՝ 686 162 եվրո
Մարսել՝ 207 149 եվրո
Լիոն՝ 177 988 եվրո
Թուլուզ՝ 66 447 եվրո
Ֆրանսիա ընդհանուր՝ 1 137 746 եվրո
Գերմանիա՝ 73 845 եվրո
Շվեյցարիա՝ 19 717 եվրո
Հունաստան՝ 11 150 եվրո։
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին
- Հայկակ Արշամյան. «Հայաստան» հիմնադրամի գումարների կորուստ չի եղել
- «Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1.34 միլիոն եվրո նվիրատվություն և նվիրատվության խոստում