Առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու. փոխվարչապետը՝ «խոպանչիներին հարկելու» մասին
ՀՀ կառավարության արտահերթ նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն անդրադարձավ «տրանսֆերտների հարկման մեխանիզմի» ներդրմանը, որի վերաբերյալ սոցիալական ցացներում բուռն քննարկումներ են տեղի ունենում:
«Առանց լայն հանրային քննարկման, առանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու: Բացառվում է այդպիսի բան»,- հայտարարեց փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել, ընդ որում, քննարկումները հաճախ կարող են մանիպուլյատիվ տեսք ստանալ, կարող են աղավաղվել և մեկնաբանվել ոչ այնպես, ինչպես կան, բայց կարող են և մեկնաբանվել այնպես, ինչպես կա ու արժանանալ կամ չարժանանալ մարդկանց հավանությանը: «Բայց միայն հանրային լայն համաձայնության դեպքում կարող են նման նախաձեռնությունները կյանքի կոչվել»,- ասաց նա:
Արարատ Միրզոյանը նշեց, որ կոնկրետ «խոպանչիներին հարկելու» նախաձեռնությունը աղավաղվել է ու սխալ է մեկնաբանվել։ «Գաղափարը հետևյալն է՝ կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները»,- ընդգծեց փոխվարչապետը:
Ըստ նրա՝ եթե այդ գաղափարը նույնիսկ կյանքի կոչվի, նախ պետք է հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան։ «Նույնիսկ եթե կյանքի կոչվի, պիտի բացառվի որևէ եկամուտի կրկնակի հարկումը, այսինքն՝ չի կարող պատահել, որ որևէ մեկը իր եկամուտից, օրինակ՝ ԱՄՆ-ից կամ ՌԴ-ից արդեն հարկ է վճարում ու փոխանցվում է Հայաստան, մի հատ էլ այդ գումարից հարկ է վճարվում Հայաստանում»,- նշեց նա:
Այսպիսով, ըստ Արարատ Միրզոյանի, սա գաղափար է, որը պետք է քննարկվի. «Կտեսնենք՝ ինչքան դրական կողմեր ունի, ինչքան՝ բացասական»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան