Բրյուսելի գլխավոր թանգարանում կտավները փոխարինվել են դրանց լուսանկարներով
Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում կտավները խոնավության ազդեցությունից պաշտպանելու նպատակով ստիպված հավաքել, տարել են պահոց և դրանց փոխարեն ներկայացվել են դրանց լուսանկարները հետևյալ բացատրությամբ. «Հավաքվել են կլիմայական պայմանների պատճառով»։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը։
Ուժեղ անձրևների շրջանում թանգարանի առանձին սրահներում ջուր է կաթում, երբեմն աշխատակիցները ստիպված դույլեր են դնում։ Հենց այդ պատճառով ցուցադրությունից հավաքվել է 15-16-րդ դարերի հայտնի նկարիչների շուրջ 20 ստեղծագործություն։
«Դատարկ պատերներն ավելի են շատանում, և արդյունքում ավելի շատ ենք կորցնում մեր ազգային դիմագիծը»,- ասել է թանգարանի տնօրենը։
Թանգարանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, սակայն, թանգարանի տնօրենի խոսքով, անհրաժեշտ է ամբողջական վերանորոգում, հիմնականում՝ տանիքի։
«Վերանորոգման նախագիծն արդեն ներկայացված է, բայց այն իրականացնելու համար ժամանակ է անհրաժեշտ։ Իսկ մինչ այդ մեծ վարպետները լքում են թանգարանի սրահները»,- ասել է թանգարանի տնօրենը։