Մրցուղերթի են մեկնում Գերմանիա
Նոյեմբերի 20 -ին Գերմանիայի Գոթբուս քաղաք կմեկնի Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը: ՀԱՕԿ լրատվական բաժնի հաղորդմամբ, մասնակիցները կպայքարեն այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության վերջին` ութերորդ փուլում վիճարկվող մրցանակների համար: Իրենց ունակությունները կդրսևորեն մեր առաջատար չորս մարմնամարզիկները: Արթուր Դավթյանը հանդես կգա հենացատկում, Վահագն Դավթյանը և Արթուր Թովմասյանը ` օղակների, իսկ Հարություն Մերդինյանը` նժույգթափում:
Հավաքականի գլխավոր մարզիչն է Հակոբ Սերոբյանը: Սպասարկող մրցավարների շարքում կլինի Արթուր Գյուրջինյանը: