Գյուլենի հիմնադրամի կառավարման նախկին անդամին ԱՄՆ-ից տեղափոխլ են Թուրքիա
Գյուլենի հիմնադրամի կառավարման նախկին անդամ Սալիհ Գյոզեհիրին ԱՄՆ-ից տեղափոխել են Ստամբուլ, գրում է «Ռաշա թդեյը»։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլուն», արտաքսման մասին որոշումն ընդունել է ամերիկյան դատարանը, որը զբաղվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործերի քննությամբ։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ամերիկյան իշխանությունները մտադիր են արտաքսել նաև իրեն՝ Ֆեթուլլահ Գյուլենին։
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի հիմնադրամին մեղադրում են 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի մեջ։