Տնտեսություն 16:27 19/11/2018 Հայաստան

Կառավարությունում որևէ կոնկրետ նախագիծ դեռևս չկա. Դավիթ Անանյան

«Առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ»,- այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն՝  անդրադառնալով «խոպանչիներին հարկելու» մասին գաղափարին:

Նրա խոսքով՝ այսօր սոցիալական ցանցերում տեղի ունեցող քննարկումները հիմնավոր չեն, կարող է այս կամ այն միտքը սխալ ընկալված լինի:

«Հասկանում եմ, որ  նախընտրական այս շրջանում ինչ-որ միտք կոնտեքստից վերցված կարող է մեկնաբանվել ու դրա  մեկնաբանությունները կարող են շահարկման առիթ հանդիսանալ: Ամենակարևորն այն է, որ կառավարությունում որևէ կոնկրետ նախագիծ դեռևս չկա»,- նշեց ՊԵԿ ղեկավարը:

Նրա խոսքով՝ կա եկամուտների համատարած  հայտարարագրման գաղափար, որի շուրջ կան տեսակետներ, որոնք պետք է նախ քննարկվեն մասնագիտական շրջանակներում, հետո կառավարությունում, հետո նախնական նախագծի տեսք ունենալուց հետո  պետք է դրվի հանրային քննարկման. «Եւ դա լինելու է ամբողջ 2019 թվականի ընթացքում»:

Դավիթ Անանյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ իրավական ակտերի փոփոխության փաթեթ չկա ու այս պահին օրակարգում չէ։

Նա միաժամանակ նշեց, որ քաղաքակիրթ բոլոր երկրներում կա եկամուտների հայտարարագրման ինստիտուտ. «Մենք ինքներս, որպես Հայաստանի Հանրապետություն, մեր ստեղծման օրվանից  քննարկում ենք՝ արդյոք հնարավորություն ունե՞նք համատարած  եկամուտների դեկլարացիա ներկայացնելու ինստիտուտ ներդնել»:

Նրա խոսքով՝ առաջին անգամ տեխնիկապես ունեն այդպիսի հնարավորություն:

«Ոչ թե անձինք իրենք պետք է պատրաստեն այդ տարեկան դեկլարացիաները, այլ հարկային համակարգում առկա համակարգերը պետք է գեներացնեն այդ հաշվետվությունները, տանեն ներկայացնեն ֆիզիկական անձանց, որպեսզի իրենք նայեն՝ համաձայն են դրա հետ, թե չէ: Մենք խոսում ենք ստվերի մասին և ատվերում եկամուտներ կան, որոնք պոտենցիալ հարկման ենթակա են, բայց չեն հայտարարագրվում: Եթե որոշել ենք, որ ստվերի դեմ պետք է պայքարենք, մենք պետք է համատարած հայտարարագրման ինստիտուտը կայացնելու մասին մտածենք: 27 տարի է դրա մասին մտածում ենք, անընդհատ հետաձգում ենք, քանի որ ասում ենք՝ երկիրը դեռ պատրաստ չէ դրան: Հիմա պատրաստ է»:

Հարցին՝ Ռուսաստանում եկամտահարկը 13 տոկոս է, Հայաստանում՝ 23 տոկոս, ինչպես է հարկումը հաշվվելու, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Եթե անձը, որը 13 տոկոսով հարկվող եկամուտ է ստանում Ռուսաստանում, լինելով եկամտային հարկի մասով ռեզիդենտ, ինքն այսօր էլ տարեկան դեկլարացիա ներկայացնելու պարտավորություն ունի: Հիմա գիտե՞ք մենք ինչի մասին ենք խոսում՝ տարիներ շարունակ հարկերը չենք վճարել, հիմա ինչո՞ւ պիտի վճարենք: Անձը, որը եկամուտ է ստանում դրսում և այդ տրանսֆերտն ուղարկում է իր ընտանիք, որպեսզի սպառի, մենք սպառումը չենք հարկելու, ճիշտ հասկացեք: Անձը, որը դրսում եկամուտ է ստանում և եկամտային հարկի առումով համարվում է ռեզիդենտ, ինքն այսօր էլ տարեկան դեկլարացիա ներկայացնելու պարտավորություն ունի այստեղ: Եթե ինքը չի հանդիսանա այստեղի ռեզիդենտ ու կստանա ոչ հայաստանյան եկամուտներ, էլ չի հարկվի Հայաստանում այդ եկամուտը»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ի՞նչն են այս դեպքում  փոխում, ՊԵԿ նախագահը նշեց. «Անձը, եթե այսօր չի գալիս իմ դուռը, որովհետև ես չգիտեմ՝ ինքը եկամուտ ստացել է, թե չէ, ես արդեն գնալու եմ իր դուռը, հարցնեմ՝ դու եկամուտ ունեցել ես, թե չէ: Ինքն առաջին անգամ պետք է մտածի՝ այս անգամ էլ խաբի, թե չխաբի»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, եթե տղամարդը Ռուսաստանում աշխատում է, բայց գրանցված չէ, հարկեր չի վճարում, բանկի միջոցով կնոջը գումար է ուղարկում, ապա այդ գումարը հարկվում է, թե՞ ոչ, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Կնոջ մոտ այդ գումարը չի հարկվում: Եթե ամուսինը չգրանցված անօրինական աշխատող է, այդ չգրանցված աշխատողը երբ որ վերադառնա Հայաստան, պետք է տարեկան դեկլարացիայի մեջ իր եկամուտն արտացոլի: Եթե այնտեղ հարկ է վճարել, այդ հարկը պետք է վերադարձնենք իրեն, տարբերությունը ինքը պետք է վճարի իր հայրենի երկրի պետական բյուջեին: Մենք մեր ինքնաշխատ համակարգով կգտնենք իրեն արդեն: Բայց, ինչ ասում եմ, դա գաղափար է»: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում Անդրանիկ Քոչարյանից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է անում, որտեղ նաև խախտումներ կան
«Հրապարակ» թերթը գրում է. «Բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում այն մասին, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Չի բացառվում, որ Փաշինյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին նույնիսկ նոր պաշտոնների նշանակի
«Փաստ» թերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Որն է լինելու «Մայր Հայաստան» խմբակցության հաջորդ քայլը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ինչու Փաշինյանի իշխանությունն այլևս չի բոյկոտում ՀԱՊԿ և ԱՊՀ հարթակներում տեղի ունեցող միջոցառումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին քաղաքական զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են արել, այլևս...
Աղբյուր` Panorama.am
08:29
Սա տգիտnւթյnւնից բացի նաև ստnրnւթյnւն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողից շրջանառվող...
Աղբյուր` Panorama.am
08:15
Տիչինայի փողոցում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes-Benz»-ը, կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}