Էմանուել Մակրոնի վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կրկին նվազել է՝ հասնելով 25%-ի: Այս մասին հայտնում է Journal du Dimanche-ին, գրում է Գազետա.ռու-ն:
Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահը հույս ուներ՝ 2018 թ. նոյեմբերին բարձրացնել իր վաչկանիշը, սակայն բախվել է սոցիալական դժգոհությունների «դեղին էջերում»: Մասնավորապես, ցուցարարները դեմ են բենզինի գների բարձրացմանը:
Բացի այդ, ըստ աղբյուրի, 7 նիշով նվազել է վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշը՝ հասնելով 34%-ի:
Նշվում է, որ Հինգերորդ հանրապետության պատմության մեջ ամենավատ վարկանիշն ունի Ֆրանսուա Օլանդը: 2013 թվականին ֆրանսիացիների միայն 20%-ն է հավանություն տվել նրա գործունեությանը: