Իսպանիայում փոթորկի հետևանքով գրեթե բոլոր հայտնի հանգստավայրերը հեղեղվել են
Իսպանիայում ուժեղ անձրևներից հետո հեղեղվել են հայտնի առողջարանների մեծ մասը, այդ թվում Տեներիֆեն և Բալեարյան կղզիները: Գազետա.ռու-ն գրում է, որ Իսպանիայում հորդառատ անձրևները սկսվել են նոյեմբերի 17-ից։ Նշվում է, որ փրկարարները գտել են տարեց կնոջ դիակ, ով խեղդվել է, երբ նրա տուն ջրով է լցվել։
Տեներիֆե կղզում ալիքի բարձրությունը հասել է 10 մետրի։ Ջուրը լցվել է առաջին գծում գտնվող հյուրանոցների պատշգամբներ։ Մալագեում փոթորկից քանդվել են մի քանի սրճարաններ և ռեստորաններ։
Ներկա պահին Ալիկանտե և Վալենսիա նահանգներում և Բարսելանոյում հայտարարված է վտանգի կարմիր մակարդակ, իսկ Բալեարյան կղզիներում՝ նարնջագույն։