Կաթողիկոսի անձի պաշտպանության օրինագծում քաղաքական շահարկման տարրերն ակնհայտ էին. կրոնագետ
«Համայն Հայոց կաթողիկոսը պետք է ունենա պատշպանության որոշակի աստիճան։ Վերջին իրադարձությունները կրակի վրա յուղ լցրեցին, անգամ Կաթողիկոսի նկատմամբ եղան բռնարարքների փորձեր։ Անկախ ամեն ինչից՝ իշխանությունները պետք է արձագանքեին դրան, որովհետև այստեղ, ամեն դեպքում, մտածելու հարց կա՝ կարո՞ղ ենք համահայկական և համաշխարհային նշանակության եկեղեցին նման հարցականի տակ դնել»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կրոնագետ Վարդան Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Ամենայն Հայոց կաթողիկոսին պետական պաշտպանություն տրամադրելու մասին օրինագծի տապալմանը:
Բանախոսի հավաստմամբ, Հայոց հայրապետը պետք է իր անձը պաշտպանող մարդիկ ունենա, խոսքն իհարկե զորախմբի մասին չէ։ Դա կարող է լինել պետական կամ մասնավոր կառույց, որն իր վրա կվերցնի Կաթողիկոսի անվտանգության վերահսկողությունը։
Վարդան Խաչատրյանը միաժամանակ հիշեցրեց, որ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը հսկայական թիկնազոր ուներ, սակայն դա չխանգարեց, որ հենց Սուրբ Պետրոսի հրապարակում նրա դեմ մահափորձ կատարվի։ Իտալական իշխանություններն ունեն անվտանգության ապահո
Կրկին վերադառնալով Հայոց Կաթողիկոսի պաշտպանության թեմային՝ կրոնագետը շեշտեց, որ քաղաքական շահարկման տարրերն այստեղ ակնհայտ էին։
«Ես սա որակում եմ անթույլատրելի շռայլություն։ Հաշվարկը տառացիորեն իրեն չարդարացրեց, բացահայտեց մեկ այլ երևույթ, այն է, որ նախկին իշխանությունները շարունակում են գնալ ներքին քայքայման ճանապարհով։ Իսկ սա նրանց ձեռնտու չէ։ Հայոց Առաքելական եկեղեցին պետք է բարձր լինի կամայական քաղաքական շահարկումներից։ Բոլորի հանդարտվելը և եկեղեցուն քաղաքական հորձանուտից դուրս դնելը համայն հայության շահերից է ելնում։ Կաթողիկոսի դեմ հրապարակային բռնությունն ազգային խայտառակություն է»,- ընդգծեց բանախոսը։
Panorama.am-ի թղթակցի հարցին՝ իր կարծիքով, ամեն դեպքում, կարիք կա՞ օրենքի ուժով պաշտպանել Կաթողիկոսի անձը, կրոնագետը պատասխանեց՝ եկեղեցին պետության հետ հարաբերվում է օրենքի շրջանակներում, և եթե օրենքի մեջ անվտանգության կետով փոփոխություն կատարվի, դա կհամարվի նորմալ։
Անդրադառնալով կրոնական և սեռական փոքրամասնությունների՝ վերջին շրջանում Վարդան Խաչատրյանը շեշտեց՝ ասել, որ այդ փոքրամասնությունները Հայաստանում հավակնություններ չունեն, սխալ կլինի։
Հարակից հրապարակումներ`
- Հոգևորականը պատրաստ է որևէ ժամանակ անհրաժեշտ պաշտպանություն իրականացնել
- Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Շարմազանով
- Եկեղեցու նկատմամբ տեղի են ունեցել ոտնձգություններ
- Ոստիկանության պատճառաբանությունները մեզ համար անհասկանալի են. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
- Ոստիկանությունը չի պատրաստվում Մայր Աթոռից դուրս հանել սեղան-սուփրա փռած մարդկանց