ՃՏՊ-ների զոհերի հիշատակի միջազգային օրն էր
Նոյեմբերի երրորդ կիրակին նշվում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների հիշատակի օր։
Օրը հիշեցնում է ՃՏՊ հետևանքով միլիոնավոր զոհերի ու վնասվածքներ ստացած մարդկանց մասին, ցավակցում նրանց զոհերին ու մտերիմներին, ինչպես նաև երախտագիտություն է հայտնում փրկարար ու բժշկական ծառայության աշխատակիցներին, որոնք գրեթե ամեն օր բախվում են ՃՏՊ հետևանքներին։
Հիշատակի օրը հաստատվել է, որպեսզի մեկ անգամ ևս հիշեցնի պատահարների հետևանքով մահացության մաշտաբների ու հաշմանդամություն ձեռք բերելու դեպքերի մասին, կոչ անել ճանապարհներին ուշադիր լինել։
ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, ամեն օր պատահարների հետևանքով երեք հազար մարդ մահանում է, իսկ 100 հազար մարդ ստանում է լուրջ վնասվածքներ։ Նրանց մեծ մասը երիտասարդներ են։ ՄԱԿ-ի տվյալներով, ամեն տարի այդ պատճառով զոհվում է 1.25 մլն մարդ, եվս 20-50 մլն մարդ ստանումէ տարբեր աստիճանի վնասվածքներ։ 19-29 տարեկանների մահվան պատճառների մեջ ՃՏՊ-ներն առաջին տեղում են։ Հետիոտնի, մոտոցիկլավարների ու հեծանվորդներիմ մահվան պատճառների 50 տոկոսը ևս ՃՏՊ-ներն են։
Պատահարների հիմնական պատճառներն են արագության գերազանցումը, ալկոհոլի օգտագործումը, տեխզննման կանոնների խախտումները, վարորդների ու ուղևորների անվտանգության ապահովումը։
Նշենք, որ անցած տարվա ընթացքում Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով եղել է 279 զոհ և 5179 տուժած: 2016 թվականի համեմատ զոհերի թիվը 13-ով ավելացել է, իսկ տուժածներինը` 739-ով:
Հայաստանում 2017 թվականին ՃՏՊ-ների ծանրության գործակիցը նվազել է` յուրաքանչյուր 1000 տուժածից զոհվել է 51 մարդ կամ 5.1 տոկոսը: 2015 թվականին այդ գործակիցը կազմել է 6.8 տոկոս, 2013-ին 7.3, իսկ 2010-ին 10 տոկոս էր:
Պատահարների 43.7 տոկոսը տեղի են ունեցել Երևան քաղաքում, ընդհանուր պատահարներից 1010 կամ 28.6 տոկոսը կազմում են հետիոտնի վրաերթերը, որոնց հետևանքով զոհվել է 85, վիրավորվել 1028 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում գրանցվել է 19 ՃՏՊ՝ 1 մարդ զոհ, 20 վիրավոր
- Մեկ օրում 13 ՃՏՊ է գրանցվել, 1 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել
- Մեկ օրում 13 ՃՏՊ է գրանցվել, 5 մարդ զոհվել է, 16-ը` ստացել են տարբեր վնասվածքներ