Շերոն Թեյթի հարսանեկան զգեստը վաճառվել է աճուրդում
Ամերիկյան դերասանուհի և մոդել Շերոն Թեյթի հարսանեկան զգեստը Լոս-Անջելեսի աճուրդում վաճառվել է 56 հազար դոլարով։
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ դերասանուհին այդ զգեստը հագել է ռեժիսոր Ռոման Պոլանսկիի հետ պսակադրության ժամանակ՝ 1968 թվականին։ Ընդհանուր առմամբ վաճառվել է Թեյդին պատկանող 100 անձնական իր։
Շերոն Թեյդը ծնվել է 1943 թվականին՝ Դալլասում։ 1968 թվականին «Տիկնիկների հովիտը» ֆիլմում կատարած դերի համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին: 1969թ-ին ինը ամսական հղի Շերոնը և նրա չորս ընկերները սպանվում են աղանդավորական հանցավոր խմբի պարագլուխ Չառլի Մենսոնի համախոհների ձեռքով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան