Ուկրաինան դեմ է Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում ռուս պաշտոնյայի նշանակմանը
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Կիևը դեմ է, որ Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում ընտրվի ռուս Ալեքսանդր Պրոկոպչուկը։
Ավակովի խոսքերով, Ինտերպոլի ռուս ղեկավարը հանդիսանում է հիբրիդային սպառնալիք ողջ աշխարհի համար։
Ավելի վաղ Times-ը Պրոկոպչուկին անվանել էր Ինտերպոլի ղեկավարի ամենահավանական թեկնածու։ Հաղորդվում է, որ Պրոկոպչուկը 2016թ․-ից հանդիսանում է Ինտերպոլի նախագահի տեղակալը։
Նշվում է, որ նոյեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում նրա հաղթանակը գրեթե երաշխավորված է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին