Պետդուման դիտորդներ կուղարկի Հայաստան
Ռուսաստանի Պետդումայի չորս խմբակցություններից պատգամավորները դեկտեմբերի սկզբին կժամանեն Հայաստան՝ հետևելու խորհրդարանական ընտրություններին: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին ասել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Պետդումայի պատվիրակություն կմեկնի, կլինեն բոլոր խմբակցությունները»,- հայարարել է նա:
Ռիա նովոստիի աղբյուրի հաղորդմամբ, պատվիրակությունը կղեկավարի հենց Լեոնիդ Կալաշնիկով։
Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու է դեկտեմբերի 9-ին, մասնակցելու է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն, 2 դաշինք։
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի է, թե որ ուժը քվեաթերթիկի որ հորիզոնականում է լինելու
- Ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
- ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում նախատեսում է անցակցնել լայնամասշտաբ դիտորդական առաքելություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին