Ջասթին Բիբերին նախկին հարևանները դատի են տվել
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը համաձայնության է եկել իր նախկին հարևանների հետ երկար ձգձգվող դատական գործընթացում։ Գազետա.ռու-ն գրում է, որ 2015-ին Ջեֆֆրի և Սյուզաննա Շվարցները հայց էին ներկայացրել ընդդեմ փոփ-աստղի։ Նրանք պնդում էին, որ նրանց հարևանությամբ բնակվող Բիբերի պահվածքը նրանց բարոյական վնաս է պատճառել։
Երգչի նախկին հարևանների խոսքով, նա մի անգամ թքել է Ջեֆֆրի Շվարցի դեմքին, աղմկոտ երեկույթներ է կազմակերպել, օգտագործել է թմրանյութ և խախտել երթևեկության կանոնները։ Հասցված վիրավորանքի և նյութական վնասի համար Բիբերը վճարել է 25 հազար դոլար։ Նրա փաստաբանի կարծիքով, այդ գումարը բավարար էր։ Ձեռք բերված համաձայնության մանրամասները չեն հաղորդվում։