Վիգեն Սարգսյան. Միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ վարչապետի թեկնածու Վիգեն Սարգսյանի խոսքով, երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք։
«Անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից պետք է մեր ներդրումը բերենք Զինված ուժերի կայացմանն ու ամրապնդմանը: Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, և՛ որպես քաղաքացի միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին և շարքում:
Համոզված եմ, որ մեր մարտահրավերները, պաշարների սակավությունը, ժողովրդագրական և աշխարահգրական յուրահատկությունները հաշվի առնելով, ունենք մեկ ճանապարհ` պետք է դառնանք իրական Ազգ-բանակ, ուր յուրաքանչյուր անձ գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում և ունի այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ հմտություններ ու փորձ:
Ռազմարդյունաբերական համալիրը պետք է դառնա Հայաստանի գիտահեն տնտեսության գլխավոր առանցքներից մեկը: Բանակում ժամկետային ծառայությունը պետք է օգնի քաղաքացու կայացմանն ու քաղաքացիական կյանքում նրա ինտեգրմանը: Զինհաշմանդամները և հերոսների ընտանիքները պետք է զգան մեր ողջ հասարակության աջակցությունն ու հոգատարությունը»,-գրել է նա ֆեսյբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը ներկայացրել է հաջողության բանաձևը
- Վիգեն Սարգսյան. Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում
- Հրապարակվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը. գլխավորում է Վիգեն Սարգսյանը
- Վիգեն Սարգսյան. Ժողովրդավարությունը միաբևեռ չի լինում
- Խնդրելու ենք հասարակության քվեն առաջիկա խորհրդարանում հավասարակշռող ուժ լինելու համար. Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում