Ցուկերբերգը 2018 թվականին իջել է Bloomberg-ի ինդեքսի 6-րդ տեղ
Ֆեյսբուքի ղեկավար Մարկ Ցուկերբերգը տարեսկզբից մինչև հիմա կորցրել է 17,4 միլիարդ դոլար՝ ամերիկյան ընտրություններին «ռուսական միջամտության» հետ կապված իր ընկերության շուրջ ստեղծված սկանդալի ֆոնին:
Ռիա Նովոստիի հաղորդմամբ, այս մասին են վկայում Bloomberg Billionaires Index-ի տվյալները: Ինդեքսը կազմվում է՝ հիմնվելով ընկերությունների բաժնետոմսերի արժեքի վրա, որոնցում միլիարդատերերը մասնաբաժին ունեն:
Ընդհահուր առմամբ, ցանկում աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ են:
Հիմա Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 55,3 միլիարդ դոլար: Բաժնետոմսերի գնի անկման պատճառով Ցուկերբերգը հայտնվել է 6-րդ հորիզոնականում, այն դեպքում, երբ հուլիսին նա մտնում էր աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակ՝ զիջելով միայն Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Հուլիսի վերջին Ցուկերբերգի կարողությունը 86,6 միլիարդ էր:
Հարակից հրապարակումներ`
- Ցուկերբերգը կորցրել է շուրջ 17 միլիարդ դոլար
- Ցուկերբերգը Հարվարդին է նվիրաբերել ավելի քան 12 միլիոն դոլար
- Ցուկերբերգը մտել է մոլորակի ամենահարուստ մարդկանց հնգյակ. Forbes
- Ցուկերբերգը ֆեյսբուքի բաժնետոմսերի վաճառքից ստացած 300 մլն դոլարն ուղղել է բարեգործությանը