Կանայք հավասար հնարավորություններ են պահանջում
«Երիտասարդ կանանց ասոցիացիան» այսօր Երևանում կազմակերպել էր խաղաղ ակցիա՝ պահանջելով, որ կանանց ձայնը լսելի լինի բոլոր տեղերում, ձեռներեցությամբ զբաղվելու ավելի շատ հնարավորություններ ունենան, խոչնդոտները քիչ լինեն, որպեսզի կանայք իրենց ուժերով կարողանան ձեռներեցությամբ զբաղվել։
Արամ Խաչատրյանի արձանի մոտից մի խումբ կանայք երթով շարժվեցին դեպի կառավարության շենք։
«Երիտասարդ կանանց ասոցիացիայի» հիմնադիրն և նախագահ Լիլիթ Ասատրյանն ասաց, որ տարբեր մարզերից մի խումբ ՀԿ ներկայացուցիչներ հավաքվել են, նպատակն է ուղղակի խաղաղ երթով իրազեկել կանանց որոշ խնդիրների մասին՝ հաշվի առնելով, որ այսօր կանանց ձեռներեցության միջազգային օրն է։
«Ըստ էության, մեր երկրում այս խավը, իհարկե, մեծ պոտենցիալ ունի, բայց տարբեր ոլորտներում իր մասնակցությունը չունի՝ ոչ բիզնեսում, ոչ քաղաքականությունում։ Նախաձեռնության մասնակիցներն այսօր հենց դրա մասին են բարձրաձայնում»,- նշեց նա։
Ակցիայի մասնակից կանայք նշում են, որ ցածր տոկոսով վարկեր, դրամաշնորհներ տան իրեն, իրենց գործը սկսելու, միաժամանակ աշխատատեղեր բացելու համար։
Ակցիայի մասնակից սահմանամերձ գյուղի կանանց խնդրանքն է աշխատատեղեր լինեն, իրենք աշխատեն ու իրենց երեխաներին պահեն։
«Կառավարությունը մեզ օգնի, մի փոքրիկ գործ հիմնենք, որ աշխատատեղ լինի, մարդիկ աշխատեն»,- նշում են սահմանամերձ գյուղի կանայք։
Կանայք ցանկանում են, որ զարգանա միջին խավը, երիտասարդ կանայք աշխատեն, ձեռներեցությամբ զբաղվեն։
Հարակից հրապարակումներ`
- Կանանց իրավունքներն այսուհետ կպաշտպանվեն ՄԱԿ-ի հռչակագրով
- Կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված ակցիային մասնակցում էին նաև տղամարդիկ
- «Մի հանդուրժիր բռնությունը». Կանանց իրավունքների մասին բարձրաձայնել են Երևանի փողոցներում