Սիրիացի դարբինը քանդակներ է պատրաստում զենքի մնացորդներից
Սիրիայի Այն-էլ-արաբ քաղաքում բնակվող դարբինը քանդակներ է ստեղծում սպառազինությունների կտորներից: Նա օգտագործում է ԻՊ գրոհայինների հետ մարտերից հետո մնացած տանկերն ու հրետանային համակարգերը:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, մինչև մարտական գործողությունները սկսվելը սիրիացի քուրդ Նաշաաթն աշխատել է որպես սովորական դարբին, սակայն պատերազմն իր ճշգրտումներն է մտցրել նրա արհեստի մեջ:
«Այս արձանիկը պատրաստել եմ տանկի մասերից: Մշակումից հետո մետաղի շերտերը վերածվել են դիրիժոր»,- պատմել է նա:
Փոքրիկ արհեստանոցում Նաշաաթը մուրճի ու այլ գործքիների օգնությամբ զենքի մնացորդներին մարդկանց ու կենդանիների ձև է տալիս: Նրա խոսքով, մետաղե քանդակներ պատրաստելը շատ ավելի դժվար է, քան կավից կամ փայտից:
«Մետաղը այդքան էլ ենթարկվող չէ և պահանջում է տքնաջան և ուշադիր աշխատանք»,- նշել է դարբինը:
Նաշաաթի աշխատանքը գնահատել են հայրենի քաղաքի բնակիչները: Օրինակ, քուրդ հրամանատարի քանդակը զարդարում է փողոցներից մեկը: Դարբինը պատրաստվում է իր ստեղծագործությունները ներկայացնել ցուցահանդեսում: Այցելուները կարող են տեսնել Նաշաաթի 50 քանդակ:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիացի մասնագետները կնորոգեն Բոսրա քաղաքում հռոմեական ամֆիթատրոնը
- Սիրիացի նկարչի ցավոտ հիշողությունները
- Սիրիացի քանդակագործները ձևավորել են ստորգետնյա պատկերասրահ գրոհայինների նախկին բունկերում
- Սիրիացի շատ փախստականներ չեն ցանկանում վերադառնալ Սիրիա
- Սիրիացի լուսանկարիչը ստացել է 120 հազար դոլար արժողությամբ HIPA մրցանակ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում