7:0` երևանյան մրցավեճի վերջին խաղում
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Երևանում անցկացվող ընկերական մրցաշարի վերջին խաղում խոշոր հաշվով պարտություն կրեց: Գերմանիայի Մ19 հավաքականը 7 անպատասխան գնդակ ուղարկեց մեր ընտրանու դարպասը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ19 հավաքականը 0:4 հաշվով զիջել էր Հոլանդիայի ընտրանուն, ապա 1:5 հաշվով պարտվել Պորտուգալիայի իր հասակակիցներին: Ամբողջ մրցաշարի ընթացքում մեր թիմը 1 գոլ է խփել, որի հեղինակն է Էմանուել Օդեմիսը: Արթուր Ոսկանյանի սաները երեք խաղում բաց են թողել 16 գոլ:
Գերմանիայի հետ խաղում Հայաստանի Մ19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 1. Էրիկ Մելիքսեթյան, 5. Ֆելիքս Խաչատրյան (20. Դավիթ Գրիգորյան, 63), 6. Ռաֆիկ Միսակյան (2. Պերճ Պողիկյան, 81), 8. Արսեն Եղիազարյան (4. Արման Ղազարյան, 63), 10. Ժիրայր Շաղոյան, 11. Նարեկ Գրիգորյան (7. Մարտին Գրիգորյան, 29, 22. Սերգեյ Արուտյունյան, 81), 14. Արսեն Սարգսյան (15, Կարեն Հովհաննիսյան, 46), 16. Էմանուել Օդեմիս (9. Արմեն Հովհաննիսյան, 46), 17. Արամ Խամոյան (3. Սուրեն Հարությունյան, 46), 21. Երջանիկ Ղուբասարյան, 23. Դավիթ Փարեմուզյան (19. Սերգեյ Մկրտչյան, 63):