Աշոտյանը՝ Փաշինյանին. Մի խանդեք Արփինե Հովհաննիսյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ավարտից հետո Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց նրան։
«Ուզում եմ Փաշինյանին շնորհակալություն հայտնել հսկայական քարոզչական նյութի համար, որ տրվեց մեզ։ Քարոզարշավից առաջ դա շատ կարևոր էր։ Պարոն Փաշինյան, շնորհակալություն, բավականին անկեղծ խոսակցության համար մեր հանդեպ, ասացիք՝ չեք սիրում, չեք ընդունում, խոստացել եք արմատախիլ անել, այսօր էլ ջախջախում էիք մեզ։ Մեր մասով անկեղծ էիք, բայց ժողովրդի մասին անկեղծ չէիք»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արմեն Աշոտյանը։
Վերջինին զարմացրել է Փաշինյանի խանդը ՀՀԿ-ական այն գործիչների նկատմամբ, որոնք «հանդգնել» են լայվ մտնել։
«Մի դիտարկեք Ձեզ այնտեղ որպես մոնոպոլիստ, Դուք չունեք մենաշնորհ ֆեյսբուքում։ Այդ արհեստական մենաշնորհությունը ոչ Ձեզ, ոչ Հայաստանին օգուտ չի տալու։ Մի խանդեք Արփինե Հովհաննիսյանին, Էդուարդ Շարմազանովին, Վիգեն Սարգսյանին, Արմեն Աշոտյանին, որ օգտվում են այն գործիքից, որից Դուք էլ էիք օգտվել։ Եթե խանդելու լինենք, ամենաշատը ես պետք է խանդեմ Ձեր ֆեյսբուքյան ակտիվությունը, քանի որ երկար տարիներ Հայաստանում ամենառաջատար քաղաքական գործիչն եմ եղել և լսարանի առումով, և ֆեյսբուքի կարևորությունն ընդգծելու առումով։ Դուք այդ մենաշնորհը չունեք»,-ասաց Աշոտյանը։
Թեզերի մասին՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին