Մենք ունենալու ենք լավագույն ծրագրերից մեկը. ԲՀԿ պատգամավոր
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը չի կարծում, որ որոշ թեկնածուներ ԲՀԿ նախընտրական ցուցակից ինքնաբացարկ ներկայացրել են գաղափարական կամ ծրագրային տարաձայնությունների պատճառով։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
«Միգուցե ինչ-որ պահի, ինչ-որ պլաններ, ծրագրեր փոխվել են։ Ես հետամուտ չեմ եղել, որ հարցնեմ։ Ես չեմ հանդիպել այդ մարդկանց, որ խոսեմ։ Թիմից նեղանալու խնդիր չկա։ Դրա համար էլ մինչև գրանցումն է եղել, ոչ թե գրանցումից հետո։ Չեմ կարծում, որ որևէ հատուկ բան կա»,- ասաց նա։
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ ԲՀԿ անդամը խոստացավ, որ իրենք ունենալու են լավագույն ծրագրերից մեկը։
«Մենք կունենանք լավ, մրցունակ ծրագիր։ Կարծում ենք, որ հեղափոխությանը պետք է հաջորդի հստակ տնտեսական և տեխնոլոգիական հեղափոխությունը»,- ասաց Միքայել Մելքումյանը՝ միաժամանակ հավելելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ մասնակցելու է նախընտրական քարոզարշավին, մեկնելու է մարզեր։
Պատգամավորը հավաստիացրեց, որ իրենց քարոզարշավը կլինի ինչպես դահլիճներում, այնպես էլ առավելապես բակայի տարածքներում։
«Մենք մեր ռեսուրսներ ունենք, մեր կառույցները տեղում են»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է որևէ ուժի հետ միավորվելու հնարավորությանը, Միքայել Մելքումյանը նկատեց՝ իրենք նման խնդիր չունեն, ԲՀԿ-ն իր տեղում է, և ընտրություններից առաջ ընդդիմություն-իշխանություն հարցն անտեղի է։
Պատգամավորն ափսոսանք հայտնեց, որ ռեյտինգային ընտրակարգը պահպանվել է՝ այն որակելով հետամնաց և անտեղի։
«Մենք պետք է քաղաքական կշիռ ունեցող խորհրդարան ունենանք»,- փաստեց ԱԺ փոխնախագահը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». ԲՀԿ համամասնական ցուցակից հանվել Էդուարդ Բաբայանի անունը
- «Ժամանակ». ԲՀԿ քարոզարշավը կլինի դահլիճներում
- «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան
- «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի ներկայիս պատգամավորներից ովքե՞ր չեն ընդգրկվել ԲՀԿ ցուցակում
- ԲՀԿ ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան