Լիտվան կարող է բարձրացնել Ինտերպոլից դուրս գալու հարցը
Լիտվան կարող է բարձրացնել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունից (Ինտերպոլ) դուրս գալու հարցը, եթե դրա ղեկավար ընտրվի ՌԴ ներկայացուցիչը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսօր նման բովանդակությամբ բանաձև է ընդունվել բալթյան պետության Սեյմում։
«Այն դեպքում, եթե Ինտերպոլի ղեկավար ընտվի Ռուսաստանի ներկայացուցիչը, Լիտվան այլ ժողովրդավարական երկրների հետ պետք է անհապաղ քննարկի կազմակերպությունից դուրս գալու հարցը»,- ասել է լիտվացի քաղաքական գործիչը։
Նրանք կոչ են արել Ինտերպոլի ներկայացուցիչներին «կտրականապես չաջակցել ոչ ժողովրդավարական պետության թեկնածուին»։
Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյը հրաժարական է տվել հոկտեմբերին։ Մոսկվան հույս ունի, որ Ինտերպոլի ղեկավարի ընտրությունում, որը կայանալու է նոյեմբերի 21-ին, կհաղթի ռուս թեկնածու, Ինտերպոլի Ռուսաստանի գրասենյակի ղեկավար, 2016թ․-ից Ինտերպոլի նախագահի տեղակալ գեներալ-մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին