Կարեն Գրիգորյանի ելույթը Սերբիայի ակումբային առաջնությունում
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը մասնակցում է Սերբիայի ակումբային առաջնությանը:
Շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 9-16-ը գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը «Նաֆթագազ» թիմի կազմում մասնակցել է Սերբիայի ակումբային առաջնության երկրորդ խմբին: Երկրորդ խմբում ընգրկված են եղել 11 թիմեր:
Մրցաշարում Գրիգորյանի թիմը հաղթանակներ է տոնել բոլոր 10 մրցախաղերում և դարձել երկրորդ խմբի հաղթող: Հայ գրոսմայստերը 10 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և 15 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան