«Բելառուսում կհաղթի միայն ուժեղագույնը»
«Մանկական Եվրատեսիլ-2018»-ի մասնակիցներն արդեն Բելառուսում են, որտեղ նոյեմբերի 25-ին կայանալու է երգի միջազգային մրցույթը։ sputnik.by-ը հայտնում է, որ այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրանց ընդունել է Անկախության պալատում։
«Դուք արդեն հաղթել եք։ Դուք արդեն պետք է ուրախ և գոհ լինեք, որ համարվում եք ձեր երկրում հաղթող, իսկ այստեղ արդեն՝ ում բախտը բերի»,- ասել է Ա. Լուկաշենկոն։
Նա նաև նշել է, որ Բելառուսն առանձնանում է իր արդարությամբ և ազնվությամբ։
«Այդ իսկ պատճառով այստեղ կհաղթ միայն ուժեղագույնը»,- ասել է Ա. Լուկաշենկոն։
Բելառուսի ներկայացուցիչը պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ արդյունք է ակնկալում իր ելույթից, նա ասել է, որ մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի մրցույթում իր երկիրն արժանի ներկայացնի։
«Եթե պարտվես մեր հայաստանցի, ռուս ընկերոջը կամ որևէ այլ մեկին, սարսափելի չի լինի, որովհետև մենք հյուրընկալողն ենք։ Մենք չենք կարող, որպես հյուրընկալող, հաղթենք։ Բայց եթե հաղթենք, ես քեզ կներեմ»,- կատակով ասել է երկրի ղեկավարը։
Այս տարի մրցույթին մասնակցում է 20 երկրի ներկայացուցիչ։ Հայաստանը Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում կներկայացնի L.E.V.O.N-ը` համանուն երգով:
Նշենք, որ այս տարի մրցույթի քվեարկության ընթացակարգում փոփոխություն է եղել: Նախորդ տարիներին երկրները չէին կարող քվեարկել իրենց մասնակիցների օգտին, իսկ քվեարկությունն անցկացվում էր SMS հաղորդագրությունների միջոցով: Այժմ հայ հեռուստադիտողը հնարավորություն ունի քվեարկելու Հայաստանի մասնակցի օգտին, իսկ քվեարկությունն անցկացվելու է առցանց տարբերակով: Նոյեմբերի 23-ից հնարավոր կլինի քվեարկել՝ այցելելով մրցույթի պաշտոնական կայք՝ jesc.tv: Յուրաքանչյուր IP հասցեից կարելի է քվեարկել միայն մեկ անգամ 3-5 մասնակցի օգտին։ Քվեարկությունը հասանելի կլինի մինչև եվրատեսիլյան համերգը և կվերաբացվի մասնակիցների ելույթներից անմիջապես հետո՝ 15 րոպեով:
Հարակից հրապարակումներ`
- «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի L.E.V.O.N-ը
- «Դեպի Մանկական Եվրատեսիլի» 12 մասնակիցների մրցութային երգերը
- «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ
- Ուկրաինան հրաժարվել է մասնակցել «Մանկական Եվրատեսիլին»
- Վերջին հինգ տարիներին Մանկական Եվրատեսիլն առավել շատ դիտել են Հայաստանում
- «Մանկական Եվրատեսիլ-2018»-ը Ռուսաստանը չի անցկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան