Մեգանի պատճառով արքայական ընտանիքը կանգնել է չլսված ֆինանսական ռիսկերի առաջ
Բրիտանիայի արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, ստիպված են լինելու հարկեր վճարել ԱՄՆ-ին, գրում է բրիտանական Sunday Express-ը՝ հղում անելով արքայական իր աղբյուրներին։
Սա պայմանավորված է նրանով, որ Մեգան Մարքլը մինչ այժմ ԱՄՆ քաղաքացի է ու, համաձայն ԱՄՆ օրենսդրության, հարկեր պետք է վճարի ոչ միայն Մեգանը, այլ նաև արքայազն Հարրին, ով արդեն գումարները փոխանցում է Բրիտանիայի գանձապետարանին։
Sunday Express-ի տվյալներով, Սասեքսի դքսուհու կարողությունը կազմում է 5մլն դոլար։ Հարկման ենթական է ողջ անշարժ ու շարժական գույքը, այդ թվում նաև Քենսինգտոնյան պալատի տարածքում գտնվող Նոթհինգեմյան առանձնատունը, դքսուհու զարդերն ու անձնական ագուստները։ Արքայազն Հարրիի հիմնական եկամուտը վստահության ֆոնդից կազմում է տարեկան մոտ 300 հազար ֆունտ ստեռլինգ։
«Մենք հետևում ենք արքայական ընտանիքի համար չլսված ֆինանսական ռիսկերին ու արքայական պալատի համար ամենասարսափելի մղձավանջին»,-ասել է աղբյուրը։
Ներկայումս Մեգանը գտնվում է Մեծ Բրիտանիայում կացության ժամանակավոր թույլտվությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան