Beeline-ը ընդլայնել է «Սմարթ» սակագնային փաթեթների ցուցակը
Beeline-ը համալրել է «Սմարթ» սակագնային փաթեթների տեսականին երեք նոր հետվճարային և կանխավճարային առաջարկներով՝ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» և «Սմարթ 15000»: Փաթեթները հասանելի են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար. այն բաժանորդների համար, ում հարկավոր է խոսելաժամանակի, կարճ հաղորդագրությունների և շարժական ինտերնետի մեծ փաթեթ։ Այս մասին հայտնում են ընկերությունից։
«Սմարթ 15000»-ն ամսական 15000 դրամ բաժանորդավճարի դիմաց առաջարկում է 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում և Ռուսաստանում, 700 րոպե՝ Հայաստանի այլ ցանցերին, Արցախ, ԱՄՆ և Կանադա, Ռուսաստանի այլ ցանցեր զանգահարելու համար, ինչպես նաև 50000 ՄԲ շարժական ինտերնետ, 1000 SMS հաղորդագրություն և 100 BeeTV ալիք։ «Սմարթ 9500» և «Սմարթ 12000» փաթեթների բաժանորդներն ամսական ստանալու են կրկին 10000 րոպե խոսելաժամանակ Beeline-ի ցանցում՝ Հայաստանում և Ռուսաստանում, համապատասխանաբար 500 և 600 րոպե Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի և Կանադայի, Ռուսաստանի այլ ցանցեր զանգեր կատարելու համար, ինչպես նաև 20000 ՄԲ և 30000 ՄԲ շարժական ինտերնետ։
«Սմարթ» սակագնային փաթեթներն այսօր ամենամեծ պահանջարկն են վայելում մեր բաժանորդների շրջանում, և մենք հաճախ դրանք համալրելու առաջարկներ ենք ստանում՝ հատկապես կորպորատիվ հաճախորդներից, որպեսզի տրամադրվեն ավելի մեծ շարժական ինտերնետի և այլ ցանցերին զանգերի ծավալներ։ Beeline-ն աշխատում է, որպեսզի մարդկանց կյանքը դարձնի էլ ավելի լավը և հարմար, և մենք ուրախ ենք առաջարկել նոր սակագնային փաթեթներ, որոնք կբավարարեն ամենապահանջկոտ ու ակտիվ հաճախորդների կարիքները», - նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Աղբյուրը նշում է, որ «Սմարթ 9500», «Սմարթ 12000» և «Սմարթ 15000» փաթեթների բաժանորդները կարող են օգտվել Yandex.Taxi, Yandex.Music, Yandex.Navigator և Yandex.Disc հավելվածներից՝ առանց ինտերնետի տրաֆիկի համար վճարելու:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին
- Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել է զանգվածային SMS-ի տարածման ծառայությունը
- Beeline Ստարտափ Ինկուբատորում թրեյնինգներ են անցկացրել Դիմիտրիյ Չումակը և Յուլիա Մոկրոուսովան
- Beeline-ում նշվել է «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան